Հայաստան
21.08.2020

Նախաձեռնությունը կուսումնասիրի շուրջ 5 տասնյակ դատավորների գործունեություն

Նախաձեռնությունը կուսումնասիրի շուրջ 5 տասնյակ դատավորների գործունեություն

Պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է դատական համակարգի՝ դեռևս չիրականացրած բարեփոխումներին․

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենակարևոր ու համակարգային քայլը, որ պետք է կատարեր նոր իշխանությունը, դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացումն էր։

Դրա վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հայտարարություններ, հռչակումներ, խոստումներ, սակայն գործնական քայլեր, ցավոք, դեռևս մինչև այսօր չեն կատարվել։ Այն դեպքում, երբ դա երկրում առկա հիմնախնդիրների զգալի մասի լուծման ամենահիմնարար ճանապարհներից է, քանի որ դատաիրավական համակարգում պահպանվում է նախկին խայտառակ վիճակը, դատավորների մի մասը շարունակում է գտնվել նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ։ Ավելին՝ այսօր դատական համակարգում շարունակում են պաշտոնավարել առնվազն մի քանի տասնյակ դատավորներ, ովքեր մասնակից են եղել նախորդ իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման գործընթացին։ Դա վերաբերում է առավելապես Մարտի 1-ի գործերով վճիռներ կայացրած դատավորներին, որոնց թիվը հաշվվում է առնվազն 4-5 տասնյակով։

2008 թվականի Մարտի 1-ին տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, որի միջոցով Սերժ Սարգսյանը կարգվել է որպես ՀՀ նախագահ։ Այդ գործընթացն առավելապես ընթացել է գործադիր իշխանության վերահսկողությամբ ու համակարգմամբ, սակայն դրան մաս են կազմել նաև իշխանության մյուս՝ օրենսդիր ու դատական իշխանության թևերը։ Դա հիմնավորելու, դրա ապացուցողական բազան ձևավորելու նպատակով ես և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը սկսել ենք գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրում ենք այն շուրջ 5 տասնյակ դատավորների գործունեությունը, որոնք վճիռներ են կայացրել Մարտի 1-ի գործերով։

Հնարավոր է, որ մեր նախաձեռնածը վերածվի իրավական գործընթացի, որն ուղղված է լինելու 2008 թվականի իրադարձությունների հետ կապված ակնհայտ ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորների, դատախազների, քննիչների, այսինքն՝ ողջ համակարգի հանցավոր գործողությունների բացահայտմանը։ Մեր, եթե կարելի է այդպես ասել, հետաքննության հիմքում դրված է այն հարցադրումը, թե ինչո՞ւ պետք է իրավապահ ու դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ կատարեին այդ ապօրինի գործողությունները, եթե չունեին անձնական շահագրգռվածություն հարյուրից ավելի անձանց դատապարտելու, մոտ երեք հարյուր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության միջոցներ ձեռնարկելու համար։ Ակնհայտ է, որ այդ անձինք ուղղորդվել են մեկ կենտրոնից և իրենց գործունեությամբ աջակցել են 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին սահմանադրական կարգի տապալման գործընթացին, որի համար այս պահին հարուցված է քրեական գործ, որը դատարանում քննության փուլում է։ Եթե մենք դիմենք իրավապահ համակարգին քրեական գործ հարուցելու պահանջով, ապա դիմումի հիմքը լինելու է 300.1 հոդվածին օժանդակելը, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածով։

Այսինքն՝ մեր գործողությունների արդյունքում բացահայտվելու են դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչները, որոնք իրենց գործողություններով օժանդակել են սահմանադրական կարգը տապալող խմբին կամ, որ ըստ էության նույնն է, այն ժամանակվա իշխանությանը։ Այս դատավորների գործողություններն առանձին-առանձին վերցրած պետք է դիտարկել՝ որպես հանցագործություն արդարադատության դեմ։

Սահմանադրական կարգը տապալելու միջոցը եղել է ակնհայտ անարդար դատական ակտը կամ ակնհայտ անմեղ մարդուն մեղադրելը, բայց այս ամենը պետք է դիտարկել մեկ ամբողջական շղթայի մեջ, և այդ դեպքում կբացահայտվի այդ ամբողջ հանցագործության իրական նպատակը, այն է՝ ամբողջ դատական համակարգը միավորվել է մեկ նպատակի շուրջ՝ ապահովել Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալումը։

Խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ այդ գործընթացին մաս կազմած բազմաթիվ դատավորներ այսօր էլ շարունակում են պաշտոնավարել դատական համակարգում և անգամ չեն փորձում թաքցնել իրենց կապը նախկին իշխանությունների հետ։ Եվ եթե մեր նախաձեռնած գործընթացը հասնի տրամաբանական ավարտին, ապա այդ դատավորների գոնե մի մասը փաստերի ճնշման տակ կհեռացվի դատական համակարգից։ Դա կդառնա իհարկե ոչ ամբողջական ու համակարգային, այդուհանդերձ վեթինգի գործընթացի կարևոր բաղադրիչ, որը կարող է նաև շղթայական հետևանքներ ունենալ։ Այս գործընթացը իմ և իմ համախոհների կողմից նախաձեռնված Վեթինգի դիմադրական շարժման կարևորագույն մասն է, որի վերջնանպատակն է հասնել դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացմանը։

Այս գործընթացով, Մարտի 1-ի գործերով կայացրած վճիռների ապօրինությունները վեր հանելով ու, որպես դրա հետևանք, գոնե հանցավոր դատավորների մի մասի հեռացմանը հասնելով՝ մենք կկոտրենք սառույցը և հիմքեր կստեղծենք համակարգային ու համալիր վեթինգի իրականացման համար»:

 

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները
20:23
«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները
Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում
20:20
Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում
Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները
20:19
Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները
Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից
20:16
Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից
Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider
19:53
Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider
Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»
17:58
Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»
Ադրբեջանում իշխանության տրանզիտը մեկնարկել է. Աթանեսյան
17:09
Ադրբեջանում իշխանության տրանզիտը մեկնարկել է. Աթանեսյան
Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին
16:02
Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին
Ի՞նչ է շողացող առիթմիան
15:51
Ի՞նչ է շողացող առիթմիան
Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը
15:46
Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը
«Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739»
15:43
«Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739»
Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»
13:54
Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»
Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին
13:33
Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին
Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը․ Բաբաջանյան
13:30
Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը․ Բաբաջանյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
13:05
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը