Բլոգ
21.08.2020

Ինչպե՞ս հասկանալ, որ ընկերդ օգնության կարիք ունի ու աջակցել նրան

Ինչպե՞ս հասկանալ, որ ընկերդ օգնության կարիք ունի ու աջակցել նրան

Միմյանց կողքին լինելը և սատարելը այժմ ավելի կարևոր է, քան երբևէ:

Չենք ստի, եթե ասենք, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում մեզ անակնկալ մատուցեց: Ոչ մենք, ոչ էլ մեր հոգեբանությունը պատրաստ չէին համաճարակին, բողոքի ակցիաներին՝ աշխարհի տարբեր մասերում ․․․ սրանք անդրադառնում են նույնիսկ ամենա-ամենա լավատեսների վրա։ Բացի այդ, շատերը ամբողջովին մենակ են մնացել: Պարտադիր չէ ֆիզիկապես, մենակ՝ մտքերով, մտահոգություններով և անհանգստություններով: Դուք չեք իմանա, որ ձեր ծանոթը ` նույնիսկ ամենամոտը, անցնում է ինչ-որ դժվարությունների միջով, մինչև ինքն  այդ մասին չասի: Մեկուսացումը միայն սրում է իրավիճակը. զանգերը և ձայնային հաղորդագրությունները շատ քիչ են նորմալ հաղորդակցության համար: Այդ իսկ պատճառով պետք է հատկապես ուշադիր լինել ձեզ համար հարազատ մարդկանց նկատմամբ:

«Համաճարակ, սիրելիներին տեսնելու անկարողություն, անորոշություն. այս խնդիրներից որևէ մեկը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հոգեկան առողջության համար: Եվ երբ այս դժվարություններին միևնույն ժամանակ բախվում են բոլոր մարդիկ, մենք կարող ենք խոսել այնպիսի երևույթի մասին, ինչպիսին է հոգեկան առողջության ճգնաժամը», – ասում է Յեյլի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դիլան Ջին։ «Վիճակագրությունն արդեն ցույց է տալիս, որ ավելացել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը: Եվ այս միտումը, ամենայն հավանականությամբ, կտևի երկար ժամանակ»։

Հեռանկարը մտահոգիչ է, իսկ հոգեկան խնդիրները անհանգստացրել եմ համաճարակից առաջ և հետագայում նույնպես կշարունակեն անհանգստացնել: Հետևաբար, մեզ չէր խանգարի սովորել, թե ինչպես աջակցել այն մարդկանց, ովքեր հանդիպում են նման դժվարությունների:

Լսեք

Օգնելու համար առաջին քայլը հասկանալն է, թե իրականում ինչով կարող եք օգնել: Դրա համար դուք պետք է լսեք: «Որոշ մարդիկ ուրախ են կոնտակտի մեջ մտնելու համար և պատասխանում են իրենց վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի», – ասում է Ջին: – Նման զրուցակիցներին դուք անմիջապես կարող եք ուղիղ հարցեր հղել: Այսպիսով, դուք նրանց ցույց եք տալիս, որ անհանգստացած եք իրենց վիճակով, հետաքրքրված եք նրանց խնդիրներով։ Կարեկցանք ցուցաբերեք ՝ դրանով իսկ հեռացնելով ձեր միջև անտեսանելի պատնեշը և նվազեցնելով զրուցակցի անհանգստությունը»։

Բայց ոչ բոլոր մարդիկ են պատրաստ ձեր առաջ բացվելու: Երբեմն դա շատ ժամանակ է պահանջում: Կարևորը, մի ստիպեք կամ համոզեք։

«Ավելի շատ շփվեք նման ընկերների հետ: Զանգահարեք նրանց, երեկույթներ կազմակերպեք: Ինչ-որ պահի նրանք հաստատ կբացվեն: Պարզապես պետք է պահը բաց չթողնել և ուշադիր լսել: Հասկացրեք նրանց, որ երբ ձեր կարիքը լինի, դուք անպայման իրենց կողքին կլինեք»:

Մի շտապեք ախտորոշում տալ մարդկանց

Հասկանալի է, որ այդ ամենը դուք անում եք բարի նպատակներով, բայց պետք չէ որևէ մեկին տալ որոշակի ախտորոշում, եթե դրա մասնագետը չեք։ Դա կարող է մարդուն մղել ավելի ընկճված վիճակի: Սարսափելի է մարդուն ասել, որ նա գտնվում է դեպրեսիայի մեջ ՝ միայն նրա համար, որ ձեզ այդպես է թվում։ Դա երկբևեռ խանգարման  (բիպոլյար պսիխոզ) մասին հիմար կատակների նման է, որի վրա բոլորը ծիծաղում են։ Հավատացեք, դրանով տառապող Քանյե Ուեսթի համար ամենևին էլ զվարճալի չէ:

Ավելի լավ է մտերիմներին ուղղորդեք մասնագետի մոտ

Հասկացրեք նրանց, որ իրենք շրջապատված են հոգատարությամբ ու աջակցությամբ և խորհուրդ տվեք դիմել պրոֆեսիոնալ օգնության։ Հատկապես, երբ զգում եք, որ նա կարող է վնասել ինքն իրեն։ «Լավ կլինի, եթե կարողանաք աջակցել մի ամբողջ խմբով, օրինակ ՝ ընտանիքով: Անգամ կարիք չի լինի ձեր ընկերոջը հոգեթերապևտի մոտ ուղարկելու: Այստեղ միայն կարևոր է հասկացնել, որ խնդրի նման լուծում գոյություն ունի, և այն շատ արդյունավետ է: Համոզվեք, որ ձեր սիրելին գիտի խորհրդատվական ծառայությունների և թեժ գծերի մասին: Եվ ավելի հաճախ հարցրեք, թե ինչպես են ընթանում իրենց գործերը», – խորհուրդ է տալիս Ջին:

Մի վախեցեք խոցելի լինելուց

Հնարավոր է, ոչ միայն ձեր ընկերը հոգեբանական խնդիրներ ունի, այլև դուք նույնպես: Մի վախեցեք խոսել դրանց մասին: Սա անպայման կբարձրացնի ձեր միջև վստահության աստիճանը:

«Մենք բոլորս հակված ենք հավատալու, որ այլ մարդկանց կյանքը պատված չէ հոգեկան խնդիրներով : Հատկապես instagram-ի դարաշրջանում: Բայց դա այդպես չէ: Հոգեբանությունը բոլորի համար տարբեր է, յուրաքնաչյուրն իր ձևով է արձագանքում հանգամանքներին: Բայց դա չի փոխում այն ​​փաստը, որ յուրաքանյուրը գտնվում է սթրեսի մեջ կամ ապրում է ծանր ժամանակներ», – նշում է պրոֆեսորը։

«Ամենաօգտակար բանը, որը ես վերջերս տեսել եմ Instagram- ում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ընդունումն է: Նման հայտարարությունները շատ կարևոր են»:

«Մենք հստակ գիտենք, որ գոյություն ունեն հոգեկան առողջության խնդիրներ, դրանք տարածված են և բուժելի», – ասում է Ջին: – Յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է հոգեկան խանգարումով: Մենք ՝ բժշկության այս ոլորտի ներկայացուցիչներս, պետք է այն հնարավորինս հասանելի և որակյալ դարձնենք: Եվ հրաշալի կլիներ, եթե հասարակությունը անտարբեր չլիներ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է պահպանել հավասարություն և աջակցել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն»:

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Լրահոս
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
16:48
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
16:31
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
16:13
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
15:52
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
15:31
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
15:15
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
15:00
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
14:37
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
14:17
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
13:53
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
13:34
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
13:32
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
13:28
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
13:15
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները
13:09
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները