Հայաստան
21.08.2020

Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ | ՀԵՏՔ

Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ | ՀԵՏՔ

Կապանի համայնքապետարանը 2020 թ.-ին հայտարարված գնումների մրցույթներից չորսով հաղթող է ճանաչել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պատկանում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ընտանիքին: Համայնքապետարանը 2020 թ.-ին Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 447 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ հայտարարված 4 մրցույթների համար:

Ընկերությունը Կապանում պետք է իրականացնի հետևյալ շինարարական աշխատանքները՝

  • փոսային նորոգման աշխատանքներ, որի արժեքը 3 մլն100 հազար դրամ է,
  • ճանապարհների, բակերի, մայթերի վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը 213 մլն դրամ է,
  • Կապան քաղաքի Ռ.Մինասյան, Կավարտ տանող ճանապարհի նորոգման աշխատանքներ, որի արժեքը մոտ 10 մլն դրամ է,
  • Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում, որի արժեքը  221 մլն 450 հազար դրամ է:

Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի հոր ընկերությունը նշված մրցույթների միակ մասնակիցն է եղել, մինչդեռ համայնքապետարանի այլ գնումներով հայտարարված մրցույթներում մի քանի հայտատու է գրանցվել:

Կապանի «Նորոգշին» ընկերությունը մասնակցել է նաև Կապանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների համար համայնքապետարանի հայտարարած մրցույթին և դարձյալ միակ մասնակիցն է: Հայտը գտնվում է գնահատման փուլում, սակայն դատելով համայնքապետարանի որդեգրած աշխատաոճից, հաղթող է ճանաչվելու Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն: Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստության (ՆՈՒՀ) վերանորոգման աշխատանքների համար ընկերությունը մոտ 180 մլն դրամի հայտ է ներկայացրել:

Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն պետք է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն ներկայացներ Ֆինանսների նախարարության www.procurement.am կայքում: Քանի որ կայքի փնտրման համակարգը չի աշխատում, չենք կարող ասել՝ նման հայտարարություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Չներկայացնելն ըկերությանը չի ազատում շահերի բախման փաստը թաքցնելու պատասխանատվությունից, բայց Գևորգ Փարսյանն այդպես չի մտածում: «Մենք շահերի բախում չունենք այդ առումով»,- հայտնեց նա:

Ամբողջական հոդվածը՝ hetq.am

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար