Հայաստան
24.08.2020

Գևորգ Բաղդասարյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գևորգ Բաղդասարյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը։

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը

Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ. փետրվարի 12-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:
2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ:
2014թ. մարտի 17-ից մինչեւ 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ:
2015թ. մարտի 31-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:
ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:
Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է:
2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:
Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:
Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:
ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Լրահոս
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
20:27
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
16:37
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
16:18
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
16:11
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
15:50
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
15:04
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
14:45
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
14:19
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
14:07
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
13:55
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
13:39
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
13:33
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
13:20
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
12:59
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
12:42
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը