Հայաստան
24.08.2020

Գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելու հանձնարարություններ է տվել

Գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելու հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել: Այս մասին հաղոդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման:  Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը:

Դատախազությունը հիշեցնում է, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։

Սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականեր է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:

Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով  առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:

Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է  մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում:

Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագուն ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:

Լրահոս
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել