Հայաստան
25.08.2020

«ՏաԹևերը» կհյուրընկալի դպրոցականներին

«ՏաԹևերը» կհյուրընկալի դպրոցականներին

Աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «Տա թևերը» հայտարարում է հատուկ ակցիա  դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց: Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Բնության չքնաղ տեսարանները, Որոտանի կիրճն իր համայնապատկերով և ճոպանուղին՝ սավառնող դեպի Տաթևի վանական համալիր, կթողնեն անմոռանալի հուշեր և տպավորություններ:

2010 թ-ից գործող և Գինեսի ռեկորդակիր համարվող «ՏաԹևեր» ճոպանուղին  Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկն է, որը նպաստում է տեղի ենթակառուցվածքների զարգացմանը և  խթանում թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջությունը: Տասը տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ մեկ միլիոն այցելու:

Չնայած նրան, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով այս տարի ճոպանուղին ունի զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազում, որը հիմնադիրներից պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում՝ ընթացիկ գործունեության ապահովման և ծախսերը հոգալու համար, «ՏաԹևերը» շարունակում է իր թռիչքները և առաջարկում նոր հետաքրքիր փաթեթներ այցելուների և հյուրերի համար:

«ՏաԹևեր» ճոպանողու  կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիր:

«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայն արկածներով լի ճամփորդություն և հետաքրքիր ժամանց, այլև ճանաչողական այց պատմամշակութային, հոգևոր և կրթական տեսանկյունից: Այս տարի ներքին տուրիզմի խթանման համար մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում: Օրինակ՝ հուլիս ամսին հայտարարել էինք ակցիա, որի շրջանակում այցելուները ձեռք էին բերում ճոպանուղու 4 տոմս 3 տոմսի արժեքով: Դա հատկապես խթանեց ընտանիքների այցը դեպի Տաթև»,- ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի կողմից իրականացվում են նաև Տաթևի վանական համալիրի վերականգնումն ու հարակից համայնքների զարգացումը: Ճոպանուղին հանդիսանում է վենչուրային բարեգործության նախագծի օրինակ, երբ բարեգործը չի ակնկալում ներդրված գումարի վերադարձ, սակայն նախագիծը պետք է ապահովի գործունեությունից եկամուտ, որը թույլ կտա հոգալ գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Ավելին, ճոպանուղու և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքից ստացված եկամուտն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգմանը, ինչպես նաև համայնքի զարգացման տարբեր նախաձեռնությունների:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ՏՈՒՖ) բարեգործական հիմնադրամ

 

Լրահոս
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել