X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Ինչո՞ւ երիտասարդներն այլևս չեն ուզում ժամանակ ծախսել աշխատավայրում

Աշխատանքը՝ որպես կյանքի հիմնական արժեք այլևս հնացած երևույթ է։ Երիտասարդ աշխատակիցները ցանկանում են ունենալ լիարժեք հանգստի հնարավորություն, զբաղվել ինքնազարգացման գործընթացով և պահանջում են, որ ղեկավարները իրենց որպես մարդ դիտարկեն, և ոչ թե որպես առաջադրանքներ կատարող ռեսուրս: «Hays» միջազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Շտեյնգարդտը ներկայացնում է թե ինչո՞ւ է սա նորմալ և ինպե՞ս Z սերնդի ներկայացուցիչների առանձնահատկություններն ուղղել ի օգուտ կազմակերպության։

Այսօր աշխարհում տարբեր ոլորտներում առկա է որակյալ աշխատողների պակաս։ Ելք կա և այն պարզ է։ Պետք է պահել նրանց, ովքեր այժմ աշխատում են ձեզ համար: Ցանկացած խելացի մենեջեր հասկանում է, որ մարդիկ կազմակերպության ամենաարժեքավոր ռեսուրսն են: Ղեկավարի հիմնական խնդիրն է ստեղծել կորպորատիվ մշակույթ, որը հնարավորություն կտա մարդուն ոչ միայն աշխատել ընկերության բարօրության համար, այլև լիարժեք դրսևորել իր պոտենցիալ ունակություններն ու ինքնազարգանալ, կատարելագործվել: Աշխատել հաճույքով և գոհունակությամբ: Թվում է սրանք պարզագույն կանոններ են, սակայն գործնականում դրանք քիչ են պահպանվում։ Այսպիսով, ընկերության և անձի փոխհարաբերություններում շահեկան ռազմավարության սկզբունքն (win-win) ավելի արդիական է, քան երբևէ:

Նախորդ դարի մի քանի տասնամյակներում տիրում էր C2R (Company to Resource) մոդելը, որի դեպքում մարդիկ ընկերության համար հանդես էին գալիս ընդամենը որպես ռեսուրս։ Նման մոդելի հիմնական սկզբունքները վախերի միջոցով կառավարում էր,  ղեկավարման ուղղահայաց դիրքը, վերևից ներքև որոշումներ իջեցնելը և գաղափարը, որ անփոխարինելիներ չկան: Մարդը պարզապես աշխատող էր, և երբեմն «ստրուկ» բառը գերակայում էր այլ իմաստներին: Բիզնեսը շահագրգռված էր միայն աշխատանքի արդյունքներով, և աշխատակիցները՝ որպես մարդիկ, նրան հետաքրքիր չէին։

Այնուհետև փոխարինելու եկավ  C2E (Company to Employee) մոդելը, որը վերացրեց աշխատանքային վախերը ու տվեց նոր ազատություններ։ Մի որոշ ժամանակ ամեն ինչ հրաշալի աշխատում էր։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ են աշխարհում շատ ու շատ ընկերություններ այսօր կանգնած նոր սերնդի աշխատողներով պայմանավորված ճգնաժամի առջև։

Նոր սերունդը իր հետ բերեց փոփոխություններ, որոնք անխուսափելի են։ Նոր մոդելը կարելի է անվանել  Human2Human։ Սա հասարակության ընդհանուր տրամադրությունների արտացոլումն է: Human2Human- ը մեր ապագա նոր նորմալն է։ Նախկինում մարդիկ ցանկանում էին աշխատել մեծ ընկերությունում, կարիերա ստեղծել, պատրաստ էին աշխատել 24/7-ով ` ծառայողական մեքենա, կայանատեղի, սոցիալական փաթեթներ և հասարակության մեջ կարգավիճակ ստանալու հնարավորության համար: Մարդիկ ապրում էին աշխատելու համար։ Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ աշխատում են ապրելու համար: Եկել է այն գիտակցումը, որ մարդկային կյանքի իմաստն ու նպատակը չի կարող սահմանափակվել միայն աշխատանքով։

Շատ մարդկանց՝ հատկապես երիտասարդների համար, կարիերան կյանքի միայն մի մասն է: Սոցիալական ցանցերում ամեն օր գրառումներ են հայտնվում «Դեռ ոչ ոք իր կյանքի վերջում չի ափսոսացել, որ քիչ ժամանակ է հատկացրել աշխատելու համար» կարգախոսներով: Մարդկանց ամեն օր աճող քանակը պատրաստ չէ վախ զգալ աշխատավայրում և ձգտում է պարզության, անկեղծության և տնօրինության հետ թափանցիկ հաղորդակցության,  ինչպես նաև չի ձգտում այնպիսի աշխատանքի, որը թույլ չի տալիս նրան ունենալ բավարար ազատ ժամանակ ապրելու համար: Նրանք ուզում են  ապրել այստեղ և հիմա, աշխատանքային ժամերն էլ բացառություն չեն:

Նոր սերունդն ավելի անկեղծ է նաև աշխատանքի ընդունելության հարցազրույցների ժամանակ։ Եվ եթե նախկինում մենք նման թեկնածուների հայտվելու պատճառով կվիճեինք HR բաժնի պատասխանատուի հետ, ապա այսօր պետք է խոստովանենք, որ հենց նրանց ենք վերցնում աշխատանքի։

Ներմուծվել է նոր հասկացություն՝ job consumption (աշխատանքի սպառում)։ Նոր սերունդը աշխատանքի վայրում սպառողի դերում է, չգոհացրե՞ց այս աշխատանքը, անցնում ենք հաջորդին ! Մենք բոլորս իսկապես ցանկանում ենք, որ մեր աշխատանքը լինի հաճելի և ներքին բավարարվածություն պատճառի: Շատ ու շատ մարդիկ (անկախ տարիքից) ակտիվորեն զարգացնում են իրենց գիտակցումը և ներքին ազատությունը: Մարդիկ ցանկանում են, որպեսզի լինեն լսելի, հասկանան իրենց և ոչ թե կատարեն այն, ինչ թելադրում են։Արդյունքում ՝ աշխատանք կորցնելու վախը վերանում է, քանի որ այն դառնում է ընդամենը մեծ կյանքի իրադարձային մի փոքր մասը։

Այլևս վերանում է «ղեկավար», «շեֆ» տերմինների գերակայությունը։ Մարդիկ քիչ ուշադրություն են դարձնում դրանց։ Աշխատանքային հարաբերությունները գործատուի և աշխատողի միջև պիտի կառուցվեն բաց երկխոսության, իրար լսելու ու մոտիվացնելու սկզբուքներով։

Եթե դուք հարմարեցնեք H2H ձևաչափը ձեր ընկերությանը, մարդիկ կգնահատեն դա: Human2Human մոդելի նպատակը ոչ միայն մարդկանց հետ կամ մարդկանց միջև լավ հարաբերությունների հաստատումն է․այն գործիք է ՝ ընկերությունում նպատակներ և դերակատարություն ունեցող մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու համար: H2H ասպեկտների կիրառումը թույլ է տալիս բիզնեսին բարելավել ընդհանուր գործընթացի արդյունավետությունը: Մարդիկ կկարողանան ավելի շատ կենտրոնանալ գլխավորի վրա `արդյունքի:

Նյութը՝ Forbes.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս