Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանը հրապարակեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով վճիռը։ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց ավելի վաղ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ։ Նշենք, որ Խաչատրյանը ներկա չի եղել դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատման և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը մեկնարկել էր երեկ։ Այսօր լրանում է վերջինիս անազատության մեջ գտնվելու մեկ տարին։
Քրիստինե Հովսեփյան