Հայաստան
27.08.2020

Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը

Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:

Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռևս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաև երկրորդ մասնաշենքը: Երկու մասնաշենքերն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահլիճը համարվել էր երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաև կոյուղաջրերը, որոնք հարևան շենքերից անարգել լցվում էին նկուղ: Տարիների ընթացքում դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել դպրոցը` հատկապես հաշվի առնելով սեյսմիկ անկայունության վտանգները:

Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո այդ թիվը կանցնի 1000-ից։

 Ինչպես այս ծրագրով կառուցվող, կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 91 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
19:59
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
ՌԴ-ն անցել է ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու համար․  Միխայիլ Միշուստին
17:34
ՌԴ-ն անցել է ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու համար․ Միխայիլ Միշուստին
Գագիկ Ծառուկյանը այս պահին որևէ կարգավաիճակ չունի. փաստաբան
17:01
Գագիկ Ծառուկյանը այս պահին որևէ կարգավաիճակ չունի. փաստաբան
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
16:57
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Մոսկվան սպասում է նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացմանը. Միշուստին
16:44
Մոսկվան սպասում է նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացմանը. Միշուստին
Հուսով եմ՝ այսօր կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինին
16:35
Հուսով եմ՝ այսօր կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինին
Ընդդիմությունը կտրված է ստեղծված իրականությունից
16:29
Ընդդիմությունը կտրված է ստեղծված իրականությունից
Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ
16:15
Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
15:29
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ Փաշինյան
15:07
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ Փաշինյան
Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով. Շարմազանով
14:58
Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով. Շարմազանով
Քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
14:28
Քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
14:13
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
13:59
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան
13:46
Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան