Հայաստան

Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:

Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռևս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաև երկրորդ մասնաշենքը: Երկու մասնաշենքերն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահլիճը համարվել էր երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաև կոյուղաջրերը, որոնք հարևան շենքերից անարգել լցվում էին նկուղ: Տարիների ընթացքում դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել դպրոցը` հատկապես հաշվի առնելով սեյսմիկ անկայունության վտանգները:

Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո այդ թիվը կանցնի 1000-ից։

 Ինչպես այս ծրագրով կառուցվող, կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 91 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago