Հայաստան
27.08.2020

«Քեզ համար Լիբանան»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք համերգ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։ Այժմ, hիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության  հետ  համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 22:30-ին։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև hիմնադրամի ֆեյսբուքյան էջով www.facebook.com/HayastanAllArmenianFund/։

Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը ևայլոք։

Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր հայրենակիցներին։

Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52