Քաղաքականություն

Կառուցելու ենք գործող իշխանության այլընտրանք լինելու համակարգը. Էդմոն Մարուքյան

«Մարդիկ մեկ տարի առաջ շատ մեծ հույսեր ունեին համաչափ տարածքային զարգացման իմաստով, այսօր շատ մեծ հիասթափություն կա։ Այդ հիասթափության հետ մեկտեղ նաև էն տեղերում, որտեղ ասֆալտ, շինարարություն  է արվում,  մարդիկ դրական էմոցիաներով լցված են»,- ասաց Էդմոն Մարուքյանը brighttalk-ի շրջանակներում՝ հավելելով՝ քաղաքներում մարդիկ միայն ասֆալտով չեն գոհանում, ապրում են այլ տրամաբանության մեջ, լավություն չեն համարում կատարվածը և պահանջում են կյանքի որակի բարձրացում, ռեֆորմների իրականցում։

«Կյանքի որակը քաղաք Երևանի հետ համեմատած անգամներ ցածր է մարզերում, որի պատճառով էլ մենք ունենք, ըստ էության, քաղաք պետություն։ Երևանը առանձին պետություն է պետության մեջ իր աբսուրդներով»,– ընդգծեց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանը հարց հնչեցրեց՝ որքանո՞վ է արդար, որ Երևանում մանկապարտեզները անվճար են, իսկ մարզերում վճարովի։ Պետք է վերականգնել սոցիալական արդարությունը՝ պետք է այնպես անել, որ մարզերում նույնպես մանկապարտեզները դառնան անվճար։ «Հիմա դա թալանչիների փողերով եք անում, թե ո՞նց եք անում, պետք է արվի»,- շեշտում է Մարուքյանը։

Կուսակցապետի խոսքով՝ մարդիկ շարունակելու են ձգտել դեպի մեծ քաղաքներ՝ տվյալ դեպքում Երևան, որտեղ կյանքի որակը ավելի բարձր է։ Եվ արդյունքում ունենալու ենք գերկենտրոնացում՝ բնապահպանական, առողջապահական, կառավարման, տրանսպորտային բոլոր տեսակի խնդիրներով, նաև ունենալու ենք ազգային անվտանգության համար վտանգ սպառնացող պրոբլեմ սահմանամերձ և այլ գյուղական համայնքների համար, որտեղ օդի պես անհրաժեշտ է, որ մարդիկ ապրեն և զբաղվեն գյուղատնտեսությամբ։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքական խմբավորումն անդադար թիրախավորելու է մարդկանց խնդիրների լուծումը, որովհետև իրենք ընտրությունների ժամանակ ասել են՝ գնում են իրենց ներուժը, գիտելիքն օգտագործելու «բացված պետական շինարարության մեջ»։ Իրենք մի ուղղությամբ շարունակելու են պետական շինարարության մեջ իրենց ներդրումն ունենալ, իսկ մյուս ուղղությամբ՝ կառուցելու են գործող իշխանության այլընտրանք լինելու համակարգը, որը լինելու է ապագա իշխանություն, քանզի ցանկացած «նորմալ երկրում գործող ընդդիմությունը, դա ապագա իշխանությունն է»։

Քրիստինե Հովսեփյան

 

 

 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago