Հայաստան

Հայտարարվել է դրամահավաք Տավուշում բունկերներ կառուցելու համար

Գրող Նարինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ռուսաստանաբնակ հայեր, գրում եմ խնդրանքով։ Սահմանի բնակիչների անվտանգությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է: Ի վերջո, նրանք են, և ոչ թե մենք, ովքեր այժմ պաշտպանում են մեր պետության սահմանները: Հայտարարվել է դրամահավաք Տավուշում ռազմական տիպի բունկերներ կառուցելու համար, որտեղ գնդակոծությունների ժամանակ խաղաղ բնակիչները կարող են թաքնվել: Արդեն իսկ կառուցվել են ռմբակոծություններից պաշտպանող 2 ստորգետնյա ապաստարաններ, 8 նկուղային կացարաններ, 2 անվտանգ սենյակ և կանգնեցվել են պաշտպանիչ պատեր։ Անհրաժեշտ է հավաքել 3 796 416 ռուբլի։ Այդ միջոցների մի մասը կուղղվի 4 նոր բունկերների կառուցմանը, մնացածը ՝ ջրային ծրագրերին, ինչը հնարավորություն կտա խոշոր դոնորների ներգրավել և ջրամբարների վրա պոմպերի վերականգնման աշխատանքներ իրականացնել:
Ես չէ, որ պետք է պատմեմ մեր ջրային ռեսուրսների հսկայական ռազմավարական նշանակության մասին: Ամեն ջանք պետք է գործադրվի `պահպանելու յուրաքանչյուր կաթիլ ջուր:
Սահմանին վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ, ցավոք, մենք երկար ժամանակ խաղաղություն չենք տեսնի:
Մենք ունենք մեծ ու հզոր սփյուռք, և որքան շուտ հավաքենք այս գումարը, այնքան շուտ զինվորականները կսկսեն բունկերների կառուցումը:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն»։

Նվիրատվություն կատարելու համար այցելեք հղումով։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

17 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

37 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

45 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

19 hours ago