Հայաստան
28.08.2020

Հրաժարական պահանջողները ստում են․Արայիկ Հարությունյան

Հրաժարական պահանջողները ստում են․Արայիկ Հարությունյան

Իր հրաժարականի հարցը չի քննարկվում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ ակցիաներ իրականացնող և հրաժարական պահանջողներին վերջինս ըմբռնումով է մոտենում։

Նախարարի խոսքով՝ երբ 2018 թվականին քննարկվում էր կրթության ոլորտում բարեփոխումների ծրագիրը, ինքը դեռ այն ժամանակ նկատել էր, որ ծանր և ցավոտ բարեփոխումներ են լինելու, և այս դժգոհությունների ալիքը կանխատեսել էր։ Հրաժարական պահանջողները չափորոշիչների մասին գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են, որովհետև, եթե նրանք պնդում են, որ «նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ բոլոր չափորոշիչներում, օրինակ, սեռական դաստիրարակության բաղադրիչներ են մտած, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են», երբ ասում են՝ Նարեկացին  հանում են, ստում են, երբ ասում են՝ Խորենացին հանում են, ստում են, երբ ասում են Սայաթ Նովան հանում են, կրկին ստում են։

Արայիկ Հարությունյանը նշում է, որ հիմա փողոցային  պայքարի մեջ ներգրավված են այն մարդիկ, ում այս բարեփոխումների արդյունքում մեծ վնաս է հասցվել։ Նա շեշտում է․ «Ոլորտը եղել է արատավոր, և, բնականաբար, էս աղմուկը պետք է բարձրանար»։

Նախարարը կոչ է անում լրագրողներին՝ աջակցել նախարարության աշխատանքին, կարդալ բոլոր տեքստերը և կեղծ տեղեկատվություն չտարածել։ Իսկ ինքը շփումներից չի խուսափում՝ հանգստյան օրերին հանրային տրանսպորտից է օգտվում, երեկոյան ժամերին էլ զբոսնում է քաղաքի կենտրոնում։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին