

Իր հրաժարականի հարցը չի քննարկվում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ ակցիաներ իրականացնող և հրաժարական պահանջողներին վերջինս ըմբռնումով է մոտենում։
Նախարարի խոսքով՝ երբ 2018 թվականին քննարկվում էր կրթության ոլորտում բարեփոխումների ծրագիրը, ինքը դեռ այն ժամանակ նկատել էր, որ ծանր և ցավոտ բարեփոխումներ են լինելու, և այս դժգոհությունների ալիքը կանխատեսել էր։ Հրաժարական պահանջողները չափորոշիչների մասին գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են, որովհետև, եթե նրանք պնդում են, որ «նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ բոլոր չափորոշիչներում, օրինակ, սեռական դաստիրարակության բաղադրիչներ են մտած, նրանք ստում են, երբ նրանք ասում են, որ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են», երբ ասում են՝ Նարեկացին հանում են, ստում են, երբ ասում են՝ Խորենացին հանում են, ստում են, երբ ասում են Սայաթ Նովան հանում են, կրկին ստում են։
Արայիկ Հարությունյանը նշում է, որ հիմա փողոցային պայքարի մեջ ներգրավված են այն մարդիկ, ում այս բարեփոխումների արդյունքում մեծ վնաս է հասցվել։ Նա շեշտում է․ «Ոլորտը եղել է արատավոր, և, բնականաբար, էս աղմուկը պետք է բարձրանար»։
Նախարարը կոչ է անում լրագրողներին՝ աջակցել նախարարության աշխատանքին, կարդալ բոլոր տեքստերը և կեղծ տեղեկատվություն չտարածել։ Իսկ ինքը շփումներից չի խուսափում՝ հանգստյան օրերին հանրային տրանսպորտից է օգտվում, երեկոյան ժամերին էլ զբոսնում է քաղաքի կենտրոնում։
Քրիստինե Հովսեփյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…