Հայաստան

Գարնանը ՀՀ-ն ռիսկի խմբերի համար Covid-19-ի պատվաստանյութ կունենա

Panarmenian.net Ներկայումս աշխարհում կա փորձարկումների երրորդ փուլում գտնվող արդեն 8 պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, ինչը նշանակում է, որ 2021-ի գարնանը նաև Հայաստանի շուկայում կլինի պատվաստանյութ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութի հարցում Հայաստանը վերջնական ընտրություն կկատարի, երբ այժմ փորձաշրջան անցնող դեղերը գրանցվեն։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանն այս պահին փնտրտուքի մեջ է և բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։

Եթե Moderna ընկերությունն ավելի ցածր գին առաջարկի պատվաստանյութի համար, ապա Հայաստանը ձեռք կբերի ոչ թե ռուսականը, այլ հենց ամերիկյանը:

«Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով բանակցել, որպեսզի ապահովագրվենք, որ աննշան քանակությամբ երկրում հենց ի սկզբանե ունենանք, գոնե կարևոր ռիսկային խմբերին կարողանանք պատվաստել»,- նշել է նա:

Պաշտոնյան ասել է, որ սպասում են՝ երբ ռուսական պատվաստանյութը կանցնի երրորդ փուլի փորձարկումները և կունենա մշտական գրանցումը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

1 hour ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

1 hour ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

2 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

3 hours ago