Հայաստան

Մեկ անձից գնումները չեն ավելացել 72%-ով. Քոչարյանը սխալվում է | fip.am

fip.am | ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի յութուբյան ալիքում օգոստոսի 27-ին հրապարակվեց «Տնտեսությունը լուծումներ է պահանջում. քննարկում տնտեսական թեմաներով Ռոբերտ Քոչարյանի հետ» խորագրով տեսանյութը, որում Քոչարյանը տնտեսական մասնագետների հետ քննարկում է մի շարք թեմաներ՝ քննադատելով ներկա իշխանությունների աշխատանքը:

Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարեց. «Վերջին երկու տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով: Պետական գնումները կոռուպցիայի համար ամենից գայթակղիչ ոլորտն է՝ պետական կառավարման ոլորտում: Եվ այստեղ 72 տոկոսով աճել է։ Ո՞նց մենք հավատանք, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ: Ո՞նց մենք հավատանք, թե համակարգային կոռուպցիա չկա»:

Հաշվի առնելով փաստը, որ մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի կատարվող պետական գնումները և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը մշտապես հանրության քննարկման առարկա են, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Քոչարյանի հայտարարությունը և դրա համապատասխանությունն իրականությանը:

Մեկ անձից գնումների ընդհանուր թիվը նվազել է

Պետական գնումները հրապարակվում են armeps.am և gnumner.am կայքերում: Եվ այս կայքերում առկա վիճակագրությունը հակասում է Ռոբերտ Քոչարյանի պնդմանը:

Այսպես, ըստ Armeps.am-ի տվյալների՝ 2020 թվականի ութ ամիսների ընթացքում կնքվել է մոտ 10 հազար պայմանագիր՝ «մեկ անձից» և «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգերով:

2019-ին նշված ընթացակարգերով կնքված պայմանագրերի թիվը շուրջ 24 հազար է: Նախքան հեղափոխությունը՝ 2017 թվականին, կնքվել է շուրջ 38 հազար «մեկ անձից» և «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգերով պայմանագիր: Այսինքն, 2017 թվականի համեմատ, 2019-ին մեկ անձից գնման ընթացակարգով գնումների թիվը նվազել է շուրջ 37 տոկոսով:

Նշենք, որ այս ցուցակում ներառված են տեղեկություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Փակ բաժնետիրական ընկերությունների և հիմնադրամների կողմից կայացված գնման ընթացակարգերից:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago