Հայաստան

Գագիկ Ծառուկյանի մտահոգությունն ավելի գլոբալ է

Նոր նստաշրջանին կամ «թեժ աշնանն» է պատրաստվում նաև «Բարգավաճ Հայաստանը»։ Հանդիպումների շարքն արդեն մեկնարկած է («առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ»), և Գագիկ Ծառուկյանն արդեն բարձրաձայնել է վերջին կարևոր մտահոգությունը կրթական բարեփոխումների մասով, որ հանրության մի մասի մոտ՝ ծիծաղ, մյուս մասի մոտ էլ տարակուսանք է առաջացրել։ ՈՒ այդ «տարօրինակ» արձագանքներին էլ կայծակնային արագությամբ հակադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

«Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական անգամ առաջացրել է հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը։…Ընկալունակության հետ խնդիրներ ունեցողների համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները կամ կրթական ոլորտի այս կամ այն խնդիրը։ Գագիկ Ծառուկյանին մտահոգում են այն գործողությունները, որոնք կարող են վտանգել ազգային դիմագիծն ու մեր քրիստոնեական արժեքները»,- գրել է Դիմագրքում Տոնոյանը՝ մանրամասն պարզաբանելով ԲՀԿ նախագահի վերջին ելույթը, որում Ծառուկյանը «շատ հասկանալի» ձևով ասել է՝ «Հայ եկեղեցու պատմությունը, քրիստոնեական արժեքներն ու առհասարակ, մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենան»։

Եվ իրոք՝ Ծառուկյան քաղաքական գործչի մասշտաբայնության մասին ոչ ոք չի էլ կասկածում, նա միշտ էլ ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին, ցանկացած ժամանակ նրան պատկանող «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հիմնվելով միջազգային փորձի վրա, շտապում է ձեռք մեկնել կարիքավորներին և անելանելի իրավիճակներում հայտնվածներին, իսկ տվյալ դեպքում՝ «մեր «բալիկները», թոռնիկները մեր ապագան են» և կրթական նոր չափորոշիչներին անդրադառնալը Ծառուկյանի կարևոր առաջնահերթություններց մեկն է։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago