«Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- մարտական դիրքեր շրջայցից հետո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ երեկ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է՝ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30 ՍՄ կործանիչների ձեռք բերելու ուղղությամբ և մոտ ապագայում սպասվում է ռուսական մասնավոր ընկերությունների հետ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնում։

Եթե նկատենք, որ այս հայտարարություններին նախորդել էր աշխարհազորի ստեղծման վերաբերյալ որոշումը, ապա հասկանալի կլինի ադրբեջանական կողմի բարձրացրած հիստերիան և ռուսական իշխանություններիին ուղղված մեղադրանքները Հայաստանին զենք վաճառելու մասով։ Այս մասին օրեր առաջ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում  Իլհամ Ալիևն անհանգստություն էր հայտնել՝ նշելով, որ Տավուշյան մարտերից հետո Ռուսաստանից Հայաստան մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան։

Պարզվում է՝ բոլոր «անհանգստություններին» ի պատասխան պաշտոնական այցով Բաքու մեկնած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հավաստիացումները, որ «իրենց գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ», չեն գոհացրել ադրբեջանական կողմին։ Պարզաբանումները չեն փարատել «ադրբեջանական վախերը», որի մասին շտապել են ահազանգել տարբեր տրամաչափի իշխանավորներ։

«Մենք մեր հարցերի սպառիչ պատասխանը չենք ստացել և պարզաբանումներ ենք ակնկալում, թե ինչու է Հայաստանը շարունակում ինտենսիվ զինվել»,- մասնավորապես հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ամենաբարձր մակարդակով կրկին պարզաբանումներ պահանջելով Կրեմլից։

Իհարկե, ադրբեջանական կողմի վայնասունը հասկանալի է հուլիսյան մարտերից հետո, որ տարածքային և մարդկային կորուստների ցավալի հիշողություն է հարևան պետության համար, բայց առնվազն տարակուսելի է այն, որ պարբերաբար ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես եկող, ռուսական և իսրայելական զենքով մինչև ատամները զինված Ադրբեջանը այդքան ծանր է ընդունում հայկական կողմի՝ սեփական սահմաններն ու բնակավայրերը պաշտպանելու, անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու իրավունքը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago