Հայաստան

Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար

Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պատասխանելով հարցին, որ եթե Բելառուս ՀԱՊԿ-ից օգնության ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դեմ, թե կողմ կքվեարկի, Մնացականյանը պատասխանել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։

Նախարարը նշել է, որ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում ենք բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ:

«Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։

Մնացականյանի կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։

Լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո և Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարո՞ւմ է Բելառուսի ղեկավարին, Մնացականյանը արձագանքել է․

«Հայաստանը անցել է իր ճանապարհով, և այդ հիմքով զուգահեռներ անցկացնելը միանգամայն ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը `ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»։

Հարցին՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական ղեկավար, Մնացականյանը պատասխանել է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին:

«Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ոլորտներում ՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձևաչափերով»,- եզրափակել է Մնացականյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago