Հայաստան
01.09.2020

183 քրգործ՝ գույքի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումներով

183 քրգործ՝ գույքի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումներով

Եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ կամ ողջ 2019թ. համեմատ՝ 33.3%-ով ավելի:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ամփոփելով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ կատարված աշխատանքները:

ՀՀ դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:

Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ, կամ՝ ողջ  2019թ. համեմատ 33.3%-ով ավելի:

Նշված ժամանակահատվածում հարուցված ընդհանուր 183 քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես սխեմատիկ հանցավոր դրսևորումներ՝ առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձևական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը։ Մասնավորապես, մրցույթները  կամ աճուրդները կրել են ձևական բնույթ, մրցույթի կամ աճուրդի երկրորդ մասնակիցը ձևական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշված մասնակցի հաղթանակը։

Քննությամբ հիմնավորվել են դեպքեր, երբ հրապարակային սակարկություններին որպես երկրորդ մասնակից հայտ ներկայացրած անձը իրականում չի էլ մասնակցել մրցույթին կամ աճուրդին, կամ նույնիսկ տեղեկություններ չի էլ ունեցել հրապարակային սակարկություններին իր մասնակցության վերաբերյալ: Շահագրգիռ անձ հանդիսացող մյուս մասնակցի կողմից իրենց հաղթանակն ապահովելու համար  ներկայացվել են ծանոթ կամ հարազատ անձանց վերաբերյալ փաստաթղթեր՝ նրանց գրանցելով որպես  երկրորդ հայտատու։

Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հողատեսքերն աճուրդով ձեռք բերած քաղաքացիները մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել այդ տարածաշրջանում ղեկավար դիրք զբաղեցրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև աճուրդի կազմակերպչի հետ (համայնքի ղեկավար, մարզպետ և այլն): Եվ տվյալ հողատեսքերը թեև գնվել են այդ քաղաքացիների տվյալներով, սակայն դրանց իրական սեփականատերը հանդիսացել են պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք:

Հանցավոր սխեմայում տեղ են գտել նաև այնպիսի ապօրինություններ, երբ համայնքապետի (քաղաքապետի) անձնական շահագրգռվածությամբ համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատեսքերը ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավար աշխատակցի անմիջական մասնակցությամբ, առանց իրավական որևէ հիմքի, փոխվել է գյուղատնտեսականի, ինչի արդյունքում դրանք աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 453.949.600 ՀՀ դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712.400 ՀՀ դրամով):

Նշված հանցավոր սխեմաներից զատ եղել են նաև դեպքեր, երբ պետական սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարվել է որպես համայնքային սեփականություն, կամ՝

  • համայնքային սեփականություն հանդիսացող վերանորոգված կենցաղի տան շենքը, օրինակ, ներկայացվել է որպես կիսաքանդ շինություն և աճուրդով օտարվել համայնքի ղեկավարի աներոջը,
  • աճուրդով օտարվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում գտնվող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր,
  • չունենալով շենքի վթարայնության աստիճանի և ապամոնտաժման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ որևէ այլ փաստաթուղթ՝ օրինակ, անշարժ գույքի գնահատման մեջ ոչ միայն չի ներառվել 341.656.650 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վարչական շենքը, այլ այն՝ անհիմն դիտարկելով որպես ապամոնտաժման ենթակա կառույց, հողամասի արժեքից նվազեցվել է ապամոնտաժման ծախսերի համար հաշվարկված 80.000.000 ՀՀ դրամ արժեքը և կազմվել է ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջների էական խախտումներով շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն՝ գնահատելով գույքն իրականից անհամեմատ ցածր՝ 259.304.000 ՀՀ դրամ,
  • պաշտոնատար անձի որոշմամբ, առանց որևէ հիմնավորման, օրինակ, շուրջ 3000 քմ չափով պակասեցվել է Երևանի դպրոցներից մեկին նախկինում հատկացված տարածքը և աճուրդով օտարվել քաղաքացու, որն էլ կարճ ժամանակ անց, հողամասը բաժանելով երկու մասի, վաճառել է նույն դպրոցի տնօրենի որդուն և պաշտոնատար անձի բարեկամին:

Նշված 1.5 տարվա ընթացքում (հիմնականում 2020թ. առաջին կիսամյակում) ՀՀ իրավասու մարմինների վարույթներում գտնվող գործերի քննության ընթացքում ՀՀ դատախազության անմիջական ներգործությամբ լուծվել է օրենսդրության պահանջների խախտումներով կազմված՝ համայնքային կամ պետական սեփականության գույքերի վարձակալության և  ենթավարձակալության 33 պայմանագիր, դրանցից շատերի դեպքում ձևավորվել են պետության և համայնքների շահերից բխող նոր իրավապայմանագրային հարաբերություններ։

Առաջիկայում կներկայացվեն նաև նշված բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով իրականացվող քրեական հետապնդման, ինչպես նաև պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
19:49
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
19:33
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
19:17
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երկնքում երկրորդ լուսին կերևա
19:15
Երկնքում երկրորդ լուսին կերևա
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
18:47
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող  չէ. Աթանեսյան
18:42
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
18:38
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
18:35
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան
18:33
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան
«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ
18:28
«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
18:12
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
17:58
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ
17:53
«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ
Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան
17:39
Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան
Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան
17:32
Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան