Քաղաքականություն

Տպավորություն է՝ դատական համակարգը դիրքավորվել է ընդդեմ պետության. Արման Բաբաջանյան

Թիվ 1 Ստուդիայի տաղավարում հյուրընկալել ենք «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

-Տպավորություն է՝ դատական համակարգը դիրքավորվել է ընդդեմ պետության, իսկ առանց «վիրաբուժական» միջամտության՝ չենք կարող դատական համակարգի առողջացման հույս ունենալ,- նշում է պատգամավորը։

Բաբաջանյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխություններին սպասելով՝ մենք ամեն օր հեռացնում ենք հեղափոխության իրագործման հնարավորությունը, բայց և Սահմանադրական դատարանը ոչ թե շարքային իրավաբանների, այլ բացառիկների ինստիտուտ է, ուստի այնտեղ պետք է լինեն միայն բացառիկ դատավորներ։

Խոսելով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին, Բաբաջանյանն ասում է․

-Հայաստանում ներքին քաղաքական պրոցեսներ չկան․ դրանք բոլորը ոռոգվում են դրսից։

Պատագամավորի կարծիքով նախկինների հետ համեմատվելը ձեռնտու է ներկայիս իշխանություններին, որովհետև նրանց համեմատ իրենք փայլում են։ Որոշ նախարարների մոտ առկա են բազմաթիվ բացթողումներ, բայց հրաժարականի պահանջ դեռևս չի հասունացել։

-Կառավարությունից մեր ակնկալիքները շատ են, բայց կան օբյեկտիվ իրողություններ, որոնք թույլ չեն տալիս ավելին անել,- եզրափակում է Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Ամիբեկովը Բրազիլիայում խոսել է Հայաստանի սահմանադրությունից

Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝…

7 minutes ago

Մեր պետությունների սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի…

27 minutes ago

Փոփոխություններ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» օրենքում…

32 minutes ago

«Ռեալի» լեգենդները հաղթել են «Բարսելոնային»

Պուերտո Ռիկոյում կայացել է «Բարսելոնայի» և «Ռեալի» լեգենդների հանդիպումը: Խաղին մասնակցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք…

48 minutes ago

Չինաստանում կառուցել են կեղծ Փարիզ՝ Էյֆելյան աշտարակով և Ելիսեյան դաշտերով

Չինաստանում կառուցվել է Փարիզի կրկնօրինակը՝ Էյֆելյան աշտարակով և Ելիսեյան դաշտերով։ Շանհայից ոչ հեռու հայտնվել է…

1 hour ago

Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան…

1 hour ago