Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածները օգոստոսի սկզբին Ոսկեվազ համայնքի «Բադալի ժամ» կոչվող դաշտային հատվածից քանդել, գտել ու հափշտակել էին 3 պղնձյա մետաղադրամ, որոնք հետագայում վաճառել էին Վերնիսաժում:
Բացի այդ, մայիսի կեսերին նույն վայրից հափշտակել էին 4 պղնձյա մետաղադրամ, կարմիր քարով պղնձյա մատանի և դարձյալ վաճառել Վերնիսաժում: Բայց սա ամենը չէր. նույն վայրից 2018-2019 թթ. քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մետաղորսիչ 2 սարք և պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 401 հազար…
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը - 111…
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում…
Ամերիկացի ձեռնարկատեր և Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաստատել է, որ այս տարի նախատեսվում…
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա…
Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում…