Սպորտ

Ամեն ամիս սպորտային նպաստ կհատկացվի մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին

Կառավարության նիստում ընդունվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից քննարկման ներկայացրած ՀՀ 2020 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու, նախարարությանը գումար հատկացնելու  մասին որոշումը։

-Սույն նախագծով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը սպորտի ոլորտում իր դերակատարություն ունենալու և, ըստ էության, նոր ծրագիր է մեկնարկում։ Ներկայումս ՀՀ-ում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին, մրցանակակիրներին և գործող մարզիկներին, ինչպես նաև 21 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռքբերած մարզիկներին, օլիմպիական խաղերի մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճարում չի տրամադրվում, ինչը արվում էր նախկինում ոչ պետական այլ աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիկներն ու մարզիչները,- ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ամեն ամիս սպորտային նպաստ հատկացնել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականներին մարզիչներին և բժիշկներին՝ բարելավելով  նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը և դրանով իսկ նպաստել մարզաձևերի զարգացմանը, նպաստել ազգային հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալ մրցումներում և մրցաշարերում, օժանդակել նվաճումներին։

Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին պատրաստվում են 6 առաջադեմ մարզիկներ, նրանց հետ աշխատում են օլիմիպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքականների մեկ գլխավոր և երկու մարզիչները, բժիշկները կամ մերսողները։ Ծրագիրը նախատեսված է առնվազն մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը։

Նախատեսված է, որ բյուջեով կհատկացվի 556 միլիոն դրամ 1 տարվա համար, այս տարի նախատեսված է հատկացնել 232 միլիոն դրամ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

7 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

7 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

8 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

8 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

8 hours ago