Հայաստան
03.09.2020

21 ամենագնաց շտապ օգնության մեքենաներ՝ մարզային ԲԿ-ներին

21 ամենագնաց շտապ օգնության մեքենաներ՝ մարզային ԲԿ-ներին

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով ՀՀ ընթացիկ տարվա պետբյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապ օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումներն ու պարագաները նվիրաբերվում են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ դրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ, մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 մեքենա:

«Շտապ օգնության ծառայությունն այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման ու հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող բուժառուների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։

Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք են բերվել թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով»,- ասաց Ավանեսյանը։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները գնահատելով։

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև