

Ոչ բոլորն են արդեն վերադարձել իրենց գրասենյակներ, իսկ որոշ ընկերություններ նույնիսկ երկարացրել են իրենց աշխատողների հեռավար աշխատանքը: Շատերը պարզեցին, որ անհնար է ամբողջ օրը տանը մնալ, վերցրին իրենց նոութբուքը և շարժվեցին դեպի անաղմուկ մի սրճարան կամ որևէ այգու նստարանին աշխատելու։ Ինչպե՞ս կենտրոնանալ այս միջավայրում ու արդյունավետ աշխատել։
Որպեսզի չխելագարվեք հեռավար աշխատանքի ընթացքում, ավելի լավ է նախօրոք կազմակերպեք ու ստեղծեք աշխատանքային միջավայր: Գլխավոր կանոնն է ՝ չաշխատել պառկած: Ոչ բազմոցին, ոչ մահճակալին: Մեդիա խորհրդատու Ալեքսանդր Ամզինն արդեն տաս տարի է, ինչ գրեթե չի այցելում գրասենյակ և նույնիսկ մշակել է աշխատանքը արդյունավետ դարձնելու իր սեփական մեթոդը: «Աշխատելիս հարկավոր է մեկուսանալ տնից», – ասում է Ամզինը: – Նախ, ականջակալներ դրեք, նույնիսկ եթե երաժշտություն չեք լսում: Երկրորդ, մի աշխատեք այն սենյակում,որտեղ գտնվում է ձեր մահճակալը: Նա կհաղթի »:
Ո՞ր աշխատանքային միջավայրն է ավելի հարմար։ Սա իհարկե ինդիվիդուալ է և յուրաքանչյուրն ինքն է ընտրում իրեն հարմարը։ Գուցե աղմուկը, սննդի հոտը կամ անընդհատ փոփոխվող միջավայրը կխանգարե՞ն ձեզ, կամ ընդհակառակը կօգնեն ձեզ կենտրոնանալ։ The Challenger կայքի խմբագիր Անաստասիա Բարանովան անընդհատ ճանապարհորդում և աշխատում է տարբեր կետերից `լինի դա սրճարան, ինքնաթիռ թե բազային ճամբար Էլբրուսի մոտակայքում: «Ես ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվում, որը միևնույն ժամանակ պահանջում է կենտրոնացման բարձր աստիճան», – ասում է Անաստասիան: – Փորձում եմ տեղերը փոխել, բայց նախապես համոզվում եմ, որ դա չի վնասի աշխատանքային գործընթացին: Եթե եղանակը թույլ է տալիս, ես սիրում եմ մինչև լանչը տանը աշխատել , իսկ հետո դուրս գալ ուտելու և սրճարանում աշխատելու: Ես փորձեցի աշխատել գրադարանում, բայց դա ինձ դուր չեկավ։ Լռությունը կարծես ճնշում էր և խանգարում: Ենթադրում եմ, որ ես պարզապես սովոր եմ շուրջս բաժակների աղմուկին: Օրվա կեսին, գրեթե ցանկացած սրճարանում, մարդկանց մեծ մասը նստում է իրենց նոութբուքերով։ Ես ինձ զգում եմ իրադարձությունների կենտրոնում, կարծես թե աշխատում եմ գործընկերներիս շրջանում, պարզապես դեռևս ծանոթ չեմ նրանց հետ»:
Եթե տնից դուրս եք աշխատում, հարկ է հիշել, որ ձեզ հետ վերցնեք այն ամենը, ինչ հարկավոր է ՝ գաջեթներ, տետր, թեթև սնունդ, դեղորայք և գիրք (ընդմիջման հնարավորություն ունենալու դեպքում): «Համակարգչից բացի, ես անպայման հետս վերցնում եմ նոութբուքի և հեռախոսի լիցքավորող սարքեր, ականջակալներ, մի շիշ ջուր, անձնագիր, թաց անձեռոցիկներ », – ասում է Անաստասիա Բարանովան: – Փորձում եմ հարմարավետ հագուստ կրել, երբ գիտեմ, որ ստիպված եմ ամբողջ օրը համակարգչի մոտ նստել: Ցուրտ օրերին ես անպայման ուսապարկումս ունենում եմ ծալովի կոմպակտ ժիլետ»:
Հեռավար աշխատանքն ունի անվերջ ձգվելու վտանգ և կա հավանականություն, որ ծանրաբեռնվածությունից կառաջանա գերհոգնածություն։ Դրանից խուսափելու համար ավելի լավ է նախապես հասկանալ կատարվող առաջադրանքների քանակը ու ճիշտ պլանավորել աշխատանքային օրը։
Նույնիսկ եթե հեռավար աշխատանքում ամենից շատ գնահատում եք ճկունությունը, մի մոռացեք ձեր առօրյայի մասին: Օրինակ, Ալեքսանդր Ամզինը հավատարիմ է հետևյալ սխեմային. առավոտյան նա զբաղվում է անձնական նախագծերով, ողջ օրը տրամադրում է աշխատանքային առաջադրանքներ կատարելուն և փորձում է երեկոն անցկացնել ընտանիքի հետ:
Ալեքսանդր Ամզինը հեռավար ֆորմատով տասը տարվա աշխատանքի ընթացքում փորձել է արդյունավետության բարձրացման բազմաթիվ մեթոդներ և նույնիսկ դրա մասին գիրք է գրել ՝ «Չհամակարգված խորհուրդներ»: Մեթոդներից «Լոլիկի ժամաչափը» գրեթե միշտ աշխատում է։ Այն իրենից ենթադրում է 25 րոպե աշխատանք, 5 րոպե ընդմիջում գրաֆիկը։ Նաև պահում ես 3 նոթատետր՝ հրատապ հարցերի համար, ակտիվ նախագծերի համար, որոնց կարող են սպասել և փոքր խնդիրների համար, որոնցով հեշտությամբ կարելի է զբաղվել ազատ ժամանակ։
«Ընդմիջումների ժամանակ զվարճալի նկարներ փնտրեք համացանցում (դրանք կզվարճացնեն ցանկացածին), սուրճով կրուասան կերեք (ավելի արագ աշխատելու շարժառիթ), և ձեր կողքին միշտ մեկ բաժակ ջուր ունեցեք, – խորհուրդներով է կիսվում Անաստասիա Բարանովան։ – Գիշերները լավ քնեք, բոլոր երեկույթները պլանավորեք ուրբաթ և հանգստյան օրերին»:
Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…