ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ տեսաուղերձ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Փրկարարը հերոս է, և վերջ…
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար…
Խիղճ և խաղաղություն բոլորիս»:

















