Հայաստան

Հայաստանում կարգելվի ինքնակամ շինությունների օրինականացումը

«Ապօրինի շինությունների խնդիրները պարբերաբար մեծ հնչեղություն են ստանում եւ հաճախ  երկարաժամկետ դատական գործընթացների պատճառ դառնում: Քաղաքային համայնքներում, մասնավորապես՝ Երեւանում, առանձնակի բարդությամբ առկա է բազմաբնակարան շենքերի կցակառույցների հիմնահարցը: Դրանք հիմնականում կառուցվում են շենքերի վերին հարկերում: Լինում են դեպքեր, երբ շենքի վրա ինքնակամ կառուցվում է նույնիսկ լրացուցիչ երկու հարկ: Քաղաքաշինության նորմերի առումով նման շինարարություններն անթույլատրելի են, քանի որ ուղղակիորեն խախտում  են սեյսմիկ անվտանգության նորմերը:

Ապօրինի շինարարության նման դեպքի մեծ քանակի պատճառներն իրավական են: Խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ որոշակի հանգամանքներում ու պայմաններում թույլատրվում է օրինականացնել ինքնակամ շինությունը: Խնդիրը կարգավորելու համար արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով ոչ միայն արգելվում է ապօրինի շինարարությունը, այլեւ էականորեն բարձրացվում են նման գործունեություն ծավալելու համար նախատեսված վարչական եւ քրեական պատժաչափերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago