

Սեպտեմբերի 4-ի ԱԺ արտահերթ նիստում օրակարգի հարցը՝ կառավարության կողմից ներկայացված ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պատգամավորների քննարկմանը ներկացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների և հարակից օրենքների մասին նախագիծը։
Նախագծի հրատապությունը պայմանավորված է արտակարգ դրությունը չերկարաձգելու պայմաններում անհրաժեշտ գործիքակազմի առկայություն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին հիմք ծառայած հանգամանքների դեմ անհրաժեշտ է պայքար ծավալել ոչ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ուստի անհրաժեշտ գործիքակազմը ենթարկվում է օրենսդրական փոփոխության ներկայացվող նախագծով։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝ վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի դեպքում, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում սահմանել կարանտին։
Կարանտին կարող է սահմանվել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի, Երևանի դեպքում՝ քաղաքապետի, ինչպես նաև կառավարության կողմից։
Անհրաժեշտության դեպքում կսահմանվեն մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում, մեկուսացում։
Այս փուլում այլևս չի գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը։
Քրիստինե Հովսեփյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…