Հայաստան

ՀՀ քաղաքացին ո՞ր պահից սկսած դարձավ տուգանքի մատերիալ. ԼՀԿ-ական պատգամավոր

Այսօր Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթը սպասված էր, անհրաժեշտությունը զգացվում էր, բայց սպասումները այլ էին՝ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

«Սպասել ենք մի այլ իրավակարգավորումների, ստացել ենք լրիվ ուրիշ իրավակարգավորումներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Կարեն Սիմոնյանը։

Նոր նախագծով առաջարկվում է 11 նոր տեսակի տուգանքների ներմուծում, որ նշանակում է մարդիկ կտուգանվեն ավելի շատ։ Այստեղից պատգամավորի մոտ մի քանի հռետորական հարցեր են ծագել․

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՞ր պահից սկսած դարձավ տուգանքի մատերիալ, և երկրորդը՝ ո՞ր պահից սկսած մենք որոշեցինք, որ գնում ենք ոչ թե հասարակության իրավագիտության բարձրացման, համագործակցող հասարակություն ունենալու ճանապարհով, այլ զուտ տուգանքներով սահմանափակվելով։ Մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ և ի՞նչ մոդելի հասարակություն», – հարցադրումներ է հնչեցնում Սիմոնյանը։

Նաև պատգամավորի մոտ հարցեր է առաջացրել սահմանված տուգանքների միջև եղած մեծ տարբերությունները՝ օրինակ՝ նշված է 150-ապատիկից մինչև 500-ապատիկ, բայց չի նշված, թե ինչպիսի իրավիճակում որ չափը պետք է կիրառի լիազոր մարմինը կամ դատավորը։ Պետք է հստակեցնել տուգանքների չափերը՝ բացառելով հայեցողական մոտեցումը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago