Բլոգ
04.09.2020

Ինչի՞ վրա ենք էներգիա ծախսում ու ինչպե՞ս այն կառավարելի դարձնել

Ինչի՞ վրա ենք էներգիա ծախսում ու ինչպե՞ս այն կառավարելի դարձնել

Ինչու՞ մենք չունենք բավարար կենսական էներգիա և ինչպե՞ս լրացնել դրա պաշարը, պատմում է Բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցի պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, բիզնեսի դասընթացավար Լեոնիդ Կրոլն իր «Էներգիան նոր արժույթ. Ինչպե՞ս պահպանել կենսունակության հավասարակշռությունը» գրքում:

Երբեմն զգում ենք ասես մեր ներսի էներգիայի մարտկոցը կիսալիցքավորված է։ Դա արտահայտվում է տարբեր կերպ՝

• Որպես ծուլություն, հետաձգում, մոտիվացիայի բացակայություն («Ես իսկապես ուզում եմ գիրք գրել, գիտեմ, որ դա ինձ համար կարևոր է, բայց չգիտես ինչու չեմ կարողանում գործի անցնել»):

• Որպես կախվածություն («Ես ողջ ժամանակս ծախսում եմ սոցիալական ցանցերում, և եթե դրանք արգելափակում եմ, այլ կայքեր եմ գտնում կամ ուղղակի սկսում եմ խնդիրներ մտածել գլխումս»):

• Ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից էներգիայի խլում («Երբ ղեկավարս ներս է մտնում, ես ամբողջ օրը չեմ կարողանում աշխատել»):

• Որպես ավելորդ շեղում («Շատ էներգիա կա, բայց այն ցրված է մանրուքների մեջ, և ես չեմ կարող առանձնացնել հիմնականն ու կենտրոնանալ դրա վրա»):

Դուք կարծես թե շատ էներգիա ունեք, բայց պարբերաբար ստացվում է, որ անում եք շատ ավելի քիչ բան, քան նախատեսել էիք: Էներգիայի արտահոսքի իրական պատճառները չգիտակցված սովորության զգացողություններն են։ Յուրաքանչյուր մարդ ունի բազմաթիվ զգացմունքներ, որոնց գոյության մասին մենք անգամ չենք էլ կասկածում: Այդ անորոշ ու խառը զգացմունքները թափառում են մեր ենթագիտակցության մեջ, երբեմն բռնկվում են և անուղղակի կերպով զգացնել են տալիս: Մենք տեղյակ չենք մեր զգացմունքների մեծ մասին, բայց դա չի նշանակում, որ չգիտակցված զգացմունքները չեն ազդում մեր կյանքի վրա: Ընդհակառակը, նրանք ազդում են և շատ ուժեղ:

Զգացմունքների շարքում կան շատ ծանոթ զգացողություններ, այնպիսիք, որոնք կոնկրետ անձը ավելի հաճախ է այն ապրում, քան մյուսները: Դրանք աննկատելիորեն առաջանում են ամենափոքր պատճառով, նույնիսկ կարելի է ասել համարյա առանց պատճառի: Հենց այդ մտահոգությունների վրա ենք մենք կորցնում էներգիա։

Նեղացկոտություն

Նեղացկոտությունը համարվում է մանկական, թույլ մարդու ամոթալի զգացողություն։ Հետևաբար շատերը իրենք իրենց նույնիսկ չեն խոստովանում, որ նեղանում են։ Օրինակ՝ Ռուսլանը վախենում է ծանոթանալ աղջիկների հետ, քանի որ չի ուզում մերժում ստանալ: Ծանոթությունների կայքում նրա պրոֆիլում գրված է. «Նրանք, ովքեր պարզապես ուզում են զվարճանալ, խնդրում եմ կորեք շատ հեռու»: Այս բառերը հստակ թելադրված են սովորական նեղացվածությամբ։ Նոր մարդկանց հետ ծանոթանալուց առաջ հետաքրքրություն և խանդավառություն զգալու փոխարեն Ռուսլանը էներգիայի անկում է ապրում:

Ամոթի զգացում

Սա նույնպես շատ տարածված զգացողություն է , որը նույնպես անտեղի էներգիա է վատնում։ Հաճախ սովորական դժգոհությունն ու  ամոթը խառնվում են մեկ զգացողության մեջ։ Բոլորը վատն են, ինձ չեն սիրում, ես արժանի չեմ ․․․․

Անդրեյի վրա համալսարանում ու դպրոցում հաճախ էին ծիծաղում։ Դրա պատճառով նա հիվանդագին է ընդունում մերժման ցանկացած հավանականություն։: Երբ նրա նամակին երկար ժամանակ չեն պատասխանում, Անդրեյը սկսում է մտածել, որ ինքը «անպետք մարդ է», և անմիջապես առաջանում է անիմաստ ամոթի զգացողություն: Անդրեյը պարզապես սպասելու փոխարեն անգիտակցաբար փորձում է խուսափել ամոթից, մոռանալ դրա մասին և հետաձգել գործերը: Էներգիան վատնվում է։

Ավելի մանրամասն՝ snob.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Լրահոս
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
16:58
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
16:43
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
16:15
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
16:14
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
16:08
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
15:45
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
15:33
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
15:18
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
15:06
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
14:41
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
14:23
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
13:59
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
13:39
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
13:20
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ
13:17
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ