Հայաստան
07.09.2020

Ինչ փոփոխություններ են սպասվում «Երեխայի իրավունքի մասին» օրենքում

Ինչ փոփոխություններ են սպասվում «Երեխայի իրավունքի մասին» օրենքում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր ՀՀ կառավարության կողմից հեղինակված «Երեխայի իրավունքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այն՝ նշելով, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի որոշումից։ ՍԴ-ն որոշել է, որ «Երեխայի իրավունքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրության 25-րդ և 30-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելը այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը։ Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել որոշման պահանջներին։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերոգրյալի հիման վրա նախագծով ամրագրվել է՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող 16 տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները։ Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումը կայացվելու է դատարանի վճռի հիման վրա։ 16 տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից։

Անհրաժեշտ է ընդգծել, որ սույն որոշումով փոփոխություններն արդեն իսկ ամրագրվել են 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխաների իրավունքների իրացումը և ապահովել ՍԴ որոշման իրագործումը։

ԱՆ նախարարի տեղակալը շեշտում է՝ կարևորվել է երեխայի լսելի լինելու իրավունքը, որը նախկին օրենսդրական կարգավորումով նախատեսված չէր։ Երեխայի կարծքիը որևէ ձևով հաշվի չէր առնվում իր բուժման և հոսպիատալացման շրջանակներում։ ՍԴ-ն հստակ նկարագրել էր, որ հաշվի առնելով երեխայի ունակությունները, նրա հիվանդության բնույթն ու տարիքին համապատասխան իրողությունը ընկալելու ունակությունը, պետք է միանշանակ հնարավորություն տրվի նրան իր կարծիքը արտահայտելու, լսելի լինելու, որից հետո միայն՝ մասնագետների ընդհանուր եզրակացության հիման վրա մասնագիտական որոշում կայացնել։ Փորձ է կատարվել, փոփոխելով հոդվածը, համապատասխանեցնել այն Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված սկզբունքներին և էությանը։

Առողջական խնդրի առկայության վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովային փորձաքննության հիման վրա։ Եթե երեխան կամ ծնողը համաձայնություն չեն տալիս բժշկական օգնության և սպասարկում ստանալու համար, ապա ընդհանուր կարգով դատական ատյանին դիմում է ներկայացնում հաստատության ղեկավարը՝ հիմնվելով հանձնաժողովի կայացրած այն որոշման վրա, որ կա հանրային վտանգավորություն։

Նախագիծը միաձայն ներառվեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև