Հայաստան
07.09.2020

Էն ժամանակ դեմ էր, որ զինվորն ամերիկյան բուդ էր ուտում, հիմա էլ բարձրաձայնում է՝ ամերիկյան ցեցն ուտում է բերքը

Էն ժամանակ դեմ էր, որ զինվորն ամերիկյան բուդ էր ուտում, հիմա էլ բարձրաձայնում է՝ ամերիկյան ցեցն ուտում է բերքը

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա միայնակ իրականացնող Արմենակ Խաչատրյանը նախկին գործարար է։ Լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ թռչնաֆաբրիկայի սեփականատեր է եղել, մոտ 500 աշխատեղ է ստեղծել, սակայն նախկին կառավարության հետ, «լեզու չգտնելով», հեռացել է երկրից։ Իշխանափոխությունը վերադարձի և կրկին գործարարությամբ զբաղվելու հույսեր է ներշնչել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հատուկ ընդունելության չի արժանացրել, ինչը անհասկանալի է մնացել գործարարի համար։

«Հովիկ Աբրահամյանը, օրինակ, ու մյուս վարչապետերն էլ գալիս էին դռան մոտ, արագ բարձրացնում էին վերև։ Հատկապես Հովիկ Աբրահամյանը ասում էր. «Արմեն ջան, հանկարծ չկանգնես ստեղ»»,– հիշեց Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով՝ 2018-ից հետո ինքն արդարացվել է, այնուհետև փորձել է ստեղծել «Գյուղատնտեսական շտապ օգնություն» հասարակական կազմակերպություն, որպեսզի օգնի գյուղացիներին և ոչ ոք իր օրը չընկնի։ Բայց այժմ Խաչատրյանի անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանափոխությունից հետո վիճակը խորացել է, «լայք-դիսլայքով» երկիր չեն կառավարում, «էս ասֆալտապատումը, բանը աչքկապություն ա»։

Հընթացս՝ եռանդուն գործարարը գյուղերում գյուղատնտեսության զարգացման ծրագիր է գրել, բայց կառավարության կողմից՝ ձայն բարբառո անապատի։ Գյուղացիների հոգսերով անքուն գիշերներ լուսացնելու արանքում Խաչատրյանի տունը վաճառվել է բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, մնացել են միայն տարբեր ցուցահանդեսների բուկլետներ, որ ամեն օր բերելու է կառավարության շենքի առաջ լցնի, գնա։

Խաչատրյանը նշում է, որ միշտ էլ խոսել է։ Էն ժամանակ դեմ էր, որ «զինվորը ամերիկյան բուդ էր ուտում», հիմա էլ բարձրաձայնում է, որ «ամերիկյան ցեցը կերել է բերքը»։  Նախկինների ժամանակ է բիզնեսը կորցրել, բայց հիմա դա չէ խնդիրը։ Հիմա կարևորը այլ է՝ եթե ասում են՝ «Խաչատրյան Գագոն թալանել ա, հետ ենք բերում։ Բա էտ բերածից մեզ էլ տվեք, մենք էլ ենք վախտին կաշառք տվել»։

Էլ իր մասին չի անհանգստանում ազգասերը (իրենն արդեն կորել է), գյուղացիների համար է իր կռիվը, որ վաղն են կորցնելու։

Ի դեպ՝ լրագրողների համառ հարցադրումներից այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞ր գյուղերի բնակիչների շահերն է ներկայացնում Խաչատրյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև