Հայաստան
07.09.2020

Դատական իշխանությունը դիրքավորվել է Հայաստանի պետականության դեմ. պատգամավոր

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Հայաստանի հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, ավելին՝ համարում է, որ դատական իշխանությունը թաթախված է հանցավոր կապերի մեջ, արատավորված է կոռուպցիոն մեխանիզմներով, նախկին իշխանությունների հետ ունի շատ առնչություններ և ընդհուպ՝ այս պահին դիրքավորվել է Հայաստանի պետականության դեմ։ Պատգամավորը պնդում է, որ ինքը կարող է մի շարք հարցումներ վկայաբերել, որ կապացուցեն իր հայտարարությունների ճշմարտացիությունը։

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր վիրահատական միջոցներով դատական իշխանության առողջացմանն ուղղված քայլերի մասին, այ սրա մասին էր պետք մտածել  ժամանակին և գնալ գործուն քայլերի, գործուն միջոցների, սկսել իսկապես դատական իշխանության առողջ հատվածի վրա կառուցել իսկապես նորմալ դատական իշխանություն»,- ասաց պատգամավորը։

Վերջինիս խոսքով՝ փոքր հատվածական միջոցներով հաջողության հնարավոր չէ հասնել, քանի որ հանցագործներն այնքան փող ունեն, որ ամեն ինչ կտան իրենց ստահոդ տեղեկությունները հանրայնացնելու համար։

Ֆեյք էջերի մասով էլ Բաբաջանյանը նկատում է, որ դրանց ետևում կանգնածները նույնպես ահռելի ֆինանսական ռեսուրսների են տիրապետում։ Այդ ստահոդ լուրերի տարածողները և որոշ հանցագործությունների հեղինակներ երեկոյան ժամանակ են անցկացնում դատավորների հետ, որին քանիցս ականատես է եղել Արման Բաբաջանյանը։ Ուստի պատգամավորը հորդորում է ավելի հիմնավոր գնահատել համակարգում առկա խնդիրների խորությունը և դրանց լուծման միջոցները։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40