Հայաստան
07.09.2020

Կալանավորվել է առողջապահության նախկին փոխնախարարը

Կալանավորվել է առողջապահության նախկին փոխնախարարը

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019 թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2019 թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020 թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016 թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-ը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:

Վ.Պ.-ն նաև կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:

Բացի դրանից՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:

2020 թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։

Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ:

Լրահոս
Քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
14:28
Քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
14:13
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
13:59
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան
13:46
Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան
Արարատի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք
13:19
Արարատի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք
18 000 անձ կա, որ զրկվել է վարորդական իրավունքից և այսօր վերականգնելու հնարավորություն ունի
12:51
18 000 անձ կա, որ զրկվել է վարորդական իրավունքից և այսօր վերականգնելու հնարավորություն ունի
 Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր. Տիգրան Ավինյան 
12:35
 Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր. Տիգրան Ավինյան 
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
12:14
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան
11:53
Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է. Տիգրան Ավինյան
11:32
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է. Տիգրան Ավինյան
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
11:29
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
11:22
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ. կհանդիպի Միշուստինին
11:20
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ. կհանդիպի Միշուստինին
Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը
11:08
Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը
«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները
11:06
«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները