Հայաստան
08.09.2020

Գերագույն դատարան ստեղծելը գաղափարական որոշում է․Ռուստամ Բադասյան

Գերագույն դատարան ստեղծելը գաղափարական որոշում է․Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ամբողջությամբ չի ծանոթացել Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների հայտարարությանը և պատճառաբանություններին, սակայն առանձին դեպքերում տեսնում է միտումներ դատական նիստերը ձգձգելու և արդարադատությունից խուսափելու որոշակի երևույթներ, դատավորներն առանց պատճառների ինքնաբացարկ են հայտնում, կամ չեն հայտնում, երբ դրա անհրաժեշտությունը կա։

Նախարարի խոսքով՝ բարեփոխումներ դատաիրավական համակարգում իրականացվում են և բավական ինտենսիվ ընթացքի մեջ են։ Ձեռնարկվում են քայլեր, բայց կոնկրետ գործի հետ կապել բարեփոխումները, ճիշտ չէ։

Բադասյանը հրաժարվեց Մարտի 1-ի դատավարության մասով մեկնաբանություններ տալուց՝ պարզաբանելով, որ նախարարը արդարադատության ոլորտում քաղաքականությունն է մշակում, իսկ Հայաստանում դատարանները առանձին համակարգ են, և կոնկրետ գործերի քննության հետ ինքն առնչություն չունի։

Անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելուն ուղղված քննադատություններին և շրջանառվող մեկնաբանությանը, որ ամեն ինչ արվում է Հրայր Թովմասյանին Դատարանից դուրս թողնելու համար, Բադասյանն ասաց, որ զարմանալի է լսել նման վարկածներ, որովհետև չկա մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով, կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել որոշում բարձրագույն դատական մարմինները միավորելու։ Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, և դա հեռուն գնացող բարեփոխում է, որ արվում է ՀՀ քաղաքացիների համար, արվում է դատական համակարգում փոփոխությունների շարք սկսելու միտումով։ Նախատեսվում է հոկտեմբերի վերջին ունենալ հայեցակարգ, որը կհանձնվի հանրային քննարկման։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև