Հայաստան
08.09.2020

Քանի՞ տոկոսով եք պատրաստ իրականացնել աշխատանքը․ Թեհմինա Վարդանյան

Քանի՞ տոկոսով եք պատրաստ իրականացնել աշխատանքը․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանին այսօր փոխքաղաքապետ ընտրեց առաջադրված թեկնածու Սերգեյ Ներսեսյանին, որ աշխատանքային հարուստ փորձ ունի ֆինանսական ոլորտում, անցյալում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Ավագանու անդամների հարցերին պատասխանեց, որ մեծ գումարների հետ աշխատելուց չի ընկրկում, քանի որ արդեն ունի նմանատիպ փորձ և պատրաստ է համատեղ աշխատանքով լուծել վարչության առաջ ծառացած բոլոր խնդիրները։

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հարմար առիթը բաց չթողեց և անդրադարձավ կամազների հայտնի պատմությանը։

«Հայտնի է, որ պարոն Հայկ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է մի շարք գործարքներ, որոնք հանրության մեջ հայտնի են «շինթույլտվություն կամազների դիմաց»։ Ե՛վ հայտնի է, և՛ չի էլ հերքվել, որ այդ քննարկումները ինչպեսի ձևակերպումներ էլ որ տրվեն, իրականացրել է հենց ինքն ի պաշտոնե։ Արդյոք, եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից ձեր առջև՝ քննարկելու տալ, թե՞ չտալ որևէ շինթույլտվություն, դրա դիմաց ստանալ որևէ գույք համայնքի համար, կհամաձայե՞ք այդ գործառույթը իրականացնել, թե՞ ոչ»,- հարցրեց Դավիթ Խաժակյանը։

Սերգեյ Ներսեսյանը հակադարձեց, որ աշխատելու է օրենքի տառին համապատասխան․ «Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրական պահանջները, այսինքն օրենքի տառին համապատասխան է, միանշանակ արվելու է։ Ես սովոր եմ, որ իմ ամբողջ աշխատանքային կարիերայի ժամանակահատվածում, որ եթե ունենք խնդիրներ, կապ չունի ֆինանսական բլոկին թե ոչ, եթե մենք թիմ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները բոլորս միասին։ Ես այդ գաղափարի կեղմնակիցն եմ»։

Բարձրախոսին մոտեցավ նաև Թեհմինա Վարդանյանը։ Նա, օգտելով իր հարց հնչեցնելու իրավունքից, նորից վերադարձավ Դավիթ Խաժակյանի հարցադրումներին և ավել անգամ վերհիշեց նախկին փոխքաղաքապետի անընդունելի աշխատաոճը՝ նշելով, որ իրենք աչալուրջ հետևելու են նոր պաշտոնյայի գործունեությանը։ Այնուհետև դիմեց առաջադրված թեկնածուին․

«Խնդրում եմ տոկոսայինով պատասխանեք՝ քա՞նի տոկոս եք պատկերացնում ծավալը ձեր աշխատանքի և քա՞նի տոկոսով եք պատրաստ իրականացնել այդ աշխատանքը»։

Ներսեսյանը պատասխանեց՝ ամենայն հարգանքով տիկին Վարդանյանի նկատմամբ, բայց տվյալ հարցին որևէ տոկոսային հարաբերությամբ պատասխանելը իր կողմից անպատասխանատու կդիտվի, քանզի ինքը տասնօրյա ժամանակահատված է ունեցել ուսումնասիրության համար և Երևան քաղաքի խնդիրներին, որ կան աշխատանքային գործառույթների շրջանակում, ցավոք սրտի, դեռ չի տիրապետում։ Բայց համոզված է, որ չկան անլուծելի հարցեր։

Վարդանյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ հույս ունի, որ նոր փոխքաղաքապետն ավելի արդյունավետ կհամագործակցի ընդդիմադիր խմբակցությունների հետ և վերջիններիս կողմից ուղարկված նախագծերի նկատմամբ ավելի ուշադիր կլինի։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև