Հայաստան
08.09.2020

Վերաքննիչն ազատել է սիրիահայ գործարարին 151 մլն դրամի ոստիկանական ռեկետից | 1in.am

Վերաքննիչն ազատել է սիրիահայ գործարարին 151 մլն դրամի ոստիկանական ռեկետից | 1in.am

«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ անդրադարձել է սիրիահայ գործարար, «Կասկադ հիլլս» բնակելի համալիրի հիմնադիր Հայկ Բյուզանդյանի ու ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Վարդան Մինասյանի միջև դատական վեճին, որը մի քանի տարի է՝ ընթացքի մեջ է։ Ըստ այդմ՝ 2010 թվականից սկսած սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանը, Դուբայից տեղափոխվելով Հայաստան, Երևանում սկսում է «Կասկադ հիլլս» բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները։ 10 շենք՝ 230 բնակարան։ 2012 թվականին կապալառու ընկերությունը մի քանի մետր հողային փլվածք է առաջացրել թաղամասի հարևանությամբ  գտնվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Վարդան Մինասյանին պատկանող հողակտորում։ Վերջինս դատարան է դիմել՝ Հայկ Բյուզանդյանից պահանջելով 230 մլն դրամից ավելի գումար՝ մոտ 500 հազար դոլար։ 2012 թվականից մինչ այսօր կայացված դատական գործընթացում դատավորները որոշումները կայացրել են հօգուտ նախկին բարձրաստիճան ոստիկանի։

Սիրիահայ գործարարի պնդմամբ՝ դատական համակարգը Հայաստանում գտնվում է շատ վատ վիճակում, արդարադատություն չկա, հակառակ դեպքում դատավորները «սպիտակին սև չէին ասի»։ Դատական տարբեր ատյաններում Հայկ Բյուզանդյանը պարտվել է, կորցրել հույսն ու հավատը հայրենիքի դատական համակարգի նկատմամբ։ Իր դեմ վճիռները կայացվել են 2017 թվականից սկսած, անգամ հեղափոխությունից հետո։

Ըստ այդմ՝ դատավոր Էդիկ Ավետիսյանը դատաքննության փուլում թույլատրել է հայցի առարկայի փոփոխություն, ինչը հակասում  է Քաղաքացիական դատավարության օրենսգրքին ու Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին։ Դատավոր Ավետիսյանը օրենքի խախտմամբ դատական ակտի հիմքում դրել է առ ոչինչ նախավճարի պայմանագիր՝ առանց նոտարական վավերացում ունեցող անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրի առկայության։ Դատավոր Գայանե Մազմանյանը, օգտագործելով հողամասի պատճառված վնասի փորձաքննության՝ դատավոր Ավետիսյանի կողմից նշանակված ու չավարտված եզրակացությունը, վճռել է Հայկ Բյուզանդյանի ընկերությունից բռնագանձել 86 մլն 423 հազար դրամ։ Այս վճիռը մնացել է անփոփոխ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։ Վերաքննիչ դատարանում գործը քննվել է դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ։

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել գործարարից 151 մլն 445 հազար դրամի բռնագանձման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բողոքի քննությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև