Հայաստան

ՀՀ ժուռնալիստների միությունն այս անգամ արագ է արձագանքել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որ հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կիզակետում և պարբերաբար էլ ստիպված է լինում թակել դատական ատյանների դռները՝ արդարադատության ակնկալիքով, հանդես է եկել օրենսդարական նախաձեռնությամբ՝ առաջարկելով սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում սահմանել 10 միլիոն դրամ՝ նախկին 2 միլիոնի փոխարեն։

Ալեն Սիմոնյանի դրդապատճառները հասկանալի են՝ հաշվի առնելով նրա՝ սկանդալային հոդվածներում հայտնվելու հաճախականությունը, թեպետ լրագրողներն էլ իրենց հերթին կարող են հանդես գալ նախաձեռնությամբ՝ պահանջելով մեծապատիվ պաշտոնյաների վարքագծային չափանիշների ուղիղ սահմանում, որով կբացառվեր մշուշոտ անցյալ ունեցող, բայց վերին օթյակներ ձգտող ամբիցիոզ քաղաքական գործիչների առաջխաղացումը։

Ինչևէ, չենք կարող ժխտել, որ «ազատ խոսքը» վաղուց լայն հասկացություն է և երբեմն հատում է ազատության բոլոր սահմանները՝ վերածվելով անձնական վիրավորանքի և միգուցե որոշակի զսպիչ մեխանիզմների ներդրումն ավելորդ չէ, բայց աստղաբաշխական գումարների մասին խոսելն էլ տեղին չէ։

Նախաձեռնության շուրջ բարձրացված  աղմուկի մեջ, մասնավորապես ինձ համար, ամենազարմանալին ՀՀ ժուռնալիստների միության դատապարտող հայտարարությունն է։ Նախ զարմացա, որ Ժուռնալիստների միությունը կենդանության նշաններ է ցույց տալիս, երկրորդ՝ ամեն դեպքում դեռ ապրում ենք նախահեղափոխական իներցիայով, երբ միանձնյա հայտարարություններն են տարածում շեֆերը։

Հայտարարության մեջ ասված է, որ գործող իշխանությունները այս գործիքով ցանկանում են սահմանափակել ազատ խոսքն ու մամուլի ազատությունը, և, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում մամուլի առանցքային դերը, միությունը կոչ է անում նախաձեռնությունը ԱԺ օրակարգ չմտցնել։

Նկատենք, որ լրագրողական այլ կազմակերպություններից դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, նաև շատ խոսուն է, որ այսքան օպերատիվ արձագանքում է միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը (թույլ տվեք՝ ավելորդ ձևականությունների հետևից չընկնել և չհիշատակել միության անդամներին), թեև, ոչ վաղ անցյալում, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Ազատության» լրագրողի աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանն այդպես էլ Ժուռնալիստների միությունը չմիացավ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

10 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

10 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

10 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

10 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

11 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

13 hours ago