1in.am լրատվական կայքը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Youtube-ը դադարեցրել է հասանելիությունը ընկերության կողմից: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:
2020թ․ սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան www.1in.am-ի շուրջօրյա հեռարձակման կարևորագույն հարթակներից մեկը՝ Youtube-ը, շուրջ 215 հազար բաժանորդներով դադարեցրել է հասանելիությունը ընկերության կողմից։
Ողջ օրվա ընթացքում տեղական և միջազգային մասնագիտական շրջանակների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռևս շաբաթներ առաջ անկախ լրատվամիջոցի հեռուստատեսային հարթակի գործունեությունը հիմնավորապես կասեցնելու և նրա ձայնը լռեցնելու համար կատարվել է թիրախավորված խմբակային հարձակում, որն իրականացվել է լրատվամիջոցի բովանդակության մեծ մասի հետ անհամաձայն Հայաստանի նախկին իշխանավորների և նրանց նորընծա սատելիտների ֆեյքային ֆաբրիկաների կողմից։
Փաստի առթիվ հրավիրում ենք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, անհատների ուշադրությունը, Հայաստանի իշխանության պատկան մարմինների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը։
2018թ․ հեղափոխությունը շրջել է մեր երկրում իշխանական կազմակերպված հանցախմբերի կողմից լրատվամիջոցների աշխատանքը լռեցնելու գործելաոճը։ Կատարվածը վկայում է այն մասին, որ նախորդ ռեժիմի այս հանցավոր խմբերը՝ նյութական համապատասխան վճարի դիմաց շարունակում են իրենց ավերիչ և կործանարար դերակատարությունը մարդու հիմնարար՝ տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։ Սա նրանց գործելաոճն է և մեր լրատվամիջոցը շարունակելու է տեղական և միջազգային մասնագիտական, իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավմամբ հասնելու է մեր յութուբյան այդ ալիքի վերաբացմանը։Սա դիտարկում ենք նաև լրատվամիջոցի մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչը քրեորեն պատժելի արարք է և այդ փաստի վրա ենք հրավիրում ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը:
1in.am Առաջին լրատվականը 2010-ին՝ ստեղծման օրից, ոչինչ չի խնայել և անմնացորդ նվիրվել է մեր երկրում խոսքի ազատության, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության գործին։
Մեր լրատվամիջոցը ակտիվորեն ներգրավված է եղել բոլոր համապետական և տեղական ընտրություններում ապօրինությունների հանրայնացմանը, մինչ օրս շարունակում է գտնվել նախկին իշխանությունների մաս կազմած քրեական, կիսաքրեական և օլիգարխիկ շրջանակների հարձակումների թիրախում։
Որպես վերջաբան, ի հեճուկս այս քստմնելի քայլի հեղինակների և բոլոր չարակամների՝ ոչինչ, բառացիորեն և տառացիորեն ոչինչ չի կարող կասեցնել մեր ընթացքը, ոչ ոք չի կարող լռեցնել Հայաստանում ժողովրդավարության հաստատման, խոսքի և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված մեր ձայնը, ոչ ոք չի կարող ընդհատել մեր երկրում հեղափոխության սկիզբ դրված փոփոխություններն անշրջելի դարձնելու մեր ջանքը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…