Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր աանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

















