Հայաստան
10.09.2020

Օդանավակայանում կառուցվում են նմուշառման կետեր

Օդանավակայանում կառուցվում են նմուշառման կետեր

«Մեր շատ հայրենակիցներ շատ վաղուց արտագնա աշխատանքի են մեկնում հատկապես Ռուսաստանի Դաշնություն, և պարբերաբար այս թեման բարձրանում է, բայց պետք է արձանագրել, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, որ Հայաստանում է միայն այսպիսի իրավիճակ։ Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է՝ դեպի Ռուսաստան և իրար մեջ նույնպես։ Եթե Ռուսաստանի Դաշնության մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը»,- կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նկատեց, որ այսօր արդեն համաճարակային վիճակը և ընդհանուր ընկալումները հնարավորություն են տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում այս թեմայով լինեն քննարկումներ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացվել է ուղևորափոխադրումների միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը։ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են համատեղ ջանքերով միասնական կանոն սահմանել, որ կգործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար։

Ուղևորափոխադրումների վերականգման ու սահմանների բացման մասով վարչապետն ասաց՝ պլանավորվում է, որ սեպտեմբերի կեսերից գոնե մեկ, երկու տասնյակ ավիաընկերություններ կվերականգնեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն։

Փաշինյանը շեշտեց, որ փոփոխությունների է ենթարկվել կարանտինային ռեժիմը՝ արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում 14 օր մեկուսանալ, կարող են անմիջապես թեստ հանձնել և բացասական պատասխանից հետո այլևս չմեկուսանալ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահի դրությամբ օդային ճանապարհով մուտքի արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ չի սահմանել։ Օդանավակայանում կառուցվում են նմուշառման շուրջ 20 կետեր, որոնք կսպասարկեն երկիր մուտք գործող քաղաքացիներին։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև