Քաղաքականություն

Տարաձայնությունները եղել են Գրիշա Թամրազյանի հետ․Սոֆյա Հովսեփյան

«Իրականում Կրթության հանձնաժողովը տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաև սպորտի բնագավառում, ինչը որ պարոն Ջուլֆալակյանը նշել է»,— լրագրողների հետ զրույցում հայտնեց Սոֆյա Հովսեփյանը՝ ասելով, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են եղել հիմնական անհամաձայնությունները։ Պատգամավորի կարծիքով՝ կողմերի միջև հաղորդակցությունը պատշաճ չի կայացել, որն էլ դարձել է մանդատը վայր դնելու պատճառ։

Տիկին Հովսեփյանը նկատեց՝ Հանձնաժողովի քննարկումների ժամանակ ակնհայտ խնդիրներ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, երբեք ի ցույց չեն դրվել աշխատանքային պրոցեսում։

Վերջինս չթաքցրեց՝ Կրթության չափորոշիչների հետ կապված կան ընկալումների տարբերություններ, բայց ամեն ինչ արվում է, որ համագործակցված լուծվեն այդ հարցերը։ Հանձնաժողովը մասնագետների հետ համատեղ առաջարկներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և հետամուտ է լինելու, որ առաջարկները ընդունվեն։

Օրենսդիրը ընդգծեց, որ թիմի ներսում տարակարծություններ լինում են, բայց նման իրավիճակները բացառել հնարավոր չէ, դրանք հարթվում են քննարկումների, պարզաբանումների արդյունքում։ Արսեն Ջուլֆալակյանի հետ քաղաքական ուժի համագործակցության շարունակականության մասին պատգամավորը ոչինչ ասել չի կարող, բայց ինքը սպորտի ոլորտին վերաբերող հարցերով միշտ էլ կարող է դիմել անվանի մարզիկին։

Տիկին Հովսեփյանի խոսքով՝ առաջացած անհամաձայնությունների հիմքով օրենսդիրի աշխատանքը դադարեցնելը յուրաքանչյուրի ընտրությունն է, և Արսեն Ջուլֆալակյանն ազատ է իր որոշումների մեջ։ Իր մասով Սոֆյա Հովսեփյանն ասաց՝ երբեք մանդատը վայր չի դնի, մինչև իր ընտրողն իրենից դա չպահանջի, քանզի Ազգային ժողով իրեն գործուղել է փոքր ընտրազանգված, իսկ Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է ընդհանուր ցուցակով։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

6 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

41 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago