Սուրենավանի բախտի արագիլները People Media

Արարատյան հարթավայրով ճանապարհորդելը կարող է շատ միօրինակ թվալ․ հարթ, երկար ճանապարհ, մեկը մյուսին շատ նման գյուղեր, խաղողի ու մրգատու այգիներ։ Բայց այդ ամենը երկրորդ պլան է մղվում, երբ հորիզոնում երևում է ձյունափառ Արարատը` հայկական լեռնապարի փառապանծ նահապետը։ Իսկ այդ շքեղ պատկերն ամբողջական է դառնում, երբ երևում են նաև արագիլների բները։
Ահա և աշխարհին խախաղությամբ նայող մեր երկրի ամենագեղեցիկ ու հարազատ պատկերը։
Արագիլն հայկական դիցաբանության մեջ ու լեգենդներում համարվում է սուրբ թռչուն։ Այն համարվել է Արա Գեղեցիկի սուրհանդակն, ինչպես նաև դաշտերի պահապանը։Հայկական դիցաբանական զրույցների համաձայն՝ երկու ալագիլը խորհրդանշում են արևը։
Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ գիտի, եթե ուզում եք հանդիպել այս գեղեցիկ թռչուններին, պետք է գնալ Սուրենավան։ Արարատի մարզի հարավային հարթավայրային մասում գտնվող Սուրենավան գյուղը տարիներ շարունակ համարվում է Հայաստանում արագիլների «տունն ու հանգրվանը»։ Սուրենավանն, ինչպես Հայաստանի շատ գյուղեր, գրեթե ամբողջությամբ շրջապատված է լեռներով․ այստեղ ամենուր ծաղկում է կակաչը և հնչում աղբյուրի ջրի կարկաչը․․․և յուրաքանչյուր տան կողքին, հոսանքալարերն իրար միացնող բարձր սյուների վրա արագիլնի բույն։ Թռչուններն իրենց չափազանց հանգիստ են զգում բակերում վազվզող երեխաների ու գյուղի միջով անցնող մեքենաների աղմուկի մեջ։ Գյուղի բնակիչներն ու թռչուններն այնքան են հարմարվել համատեղ կյանքին, որ իրարից չեն վախենում և երբեք իրար չեն նեղացնում։

Նյութը և լուսանկարները՝ People Media-ի

https://peoplemedia.am/surenavani-baxti-aragilnery/?fbclid=IwAR1MXwPtySUCbEwWtFu_z8HpdX3deIv3MofxQMYYdMaKT9_tTTSOnzavNq0

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago