Հայաստան
11.09.2020

Եղեգնուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ համայնքի 27 տարվա նախկին ղեկավարը, իրենց կամքին հակառակ, փորձում է վերադառնալ։ Համայնքի ավագանիներից մեկը նշեց, որ բնակիչներն այս կերպ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Երկու տարի առաջ բնակիչները համայնքում ակցիա են իրականացրել, արդյունքում՝ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, այնուհետև դիմել է դատարան, որպեսզի իր հրաժարականի դիմումը չեղարկվի և վերադառնա համայնքապետի պաշտոնին:

Համայնքապետը «հասել է» մինչև Վճռաբեկ դատարան, ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի կնիք: Գյուղացիների խոսքով՝ այժմ Մարգարյաննն ինքնիրավչությամբ է զբաղվում, տարածք է վերցրել, հայտարարում է, որ ինքն է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ «շռայլում»։

«Հիմա պահանջում ենք, որ Մարգարյանը հետ չգա, մեր պահանջը հին գյուղապետի չվերադառնալն է, բայց ստացվում է, որ  հիմա գյուղապետ չունենք, իսկ նախկին գյուղապետը չգիտենք՝ որտեղից պեչատը վերցրել է, եկել է ու ասում, որ գյուղապետ է, ինքնահռչակ գյուղապետ է։ Մեր խաղաղ գյուղը մարզպետը խառնեց իրար: 30 տարի հանրապետականների դեմ ենք պայքարել, հիմա ինչի է մարզպետը ուզում նրանց վերադարձնել»,- իրենց վրդովմունքն էին հայտնում ցուցարարները։

Լրահոս
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25