Հայաստան

Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները:

«Արմենպրես»-ը հրապարակված զեկույցից առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը և ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, և երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներդրումներ ներգրավել, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտներ են, օրինակ, Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետ կապված, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը և կոռուպցիայի ժառանգությունը»,- նշված է զեկույցում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն:

«2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ունեին նշանակալի բիզնեսներ և տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ դեռ մնում են և պետք է լուծվեն թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Երկրի լեռնարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը միջազգային մեծ ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց մնում է չլուծված»,- ասված է տեքստում՝ նկատի ունենալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները: Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ և լավ կրթված բնակչություն, մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած դիրքերից»,- ասված է զեկույցում:

Իշխանափոխությունից հետո բացահայտվել են մի շարք աղմկահարույց գործեր՝ համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակներում:

«Այս զարգացումները ծառայում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ կտրվածքով, հատկապես կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ հատվածները: Օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգված են օրենքի գերակայությամբ և հավասար վերաբերմունքով: ԱՄՆ ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային միջավայրը աղտոտված է նրանով, որ մտավոր սեփականության իրավունքը չի կիրառվում: Եղել են մտահոգություններ անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության կողմից հավասար վերաբերմունքի և թափանցիկության հավաստիացումները»,- ասված է զեկույցում:
Ներդրողները, սակայն, որոշակի խոչընդոտներ տեսնում են Հայաստանում:

«Մրցակցությունը խթանելու համար ՀՀ կառավարությունն օգտագործում է թափանցիկ քաղաքականություն և օրենքներ: Ոմանք հայտնում են, որ Հայաստանի նոր կառավարությունը հետևել է այս օրենքների և քաղաքականության առավել հետևողական կատարմանը ՝ փորձելով բարելավել շուկայի մրցակցությունը և վերացնել դեպի շուկա մուտքի ոչ ֆորմալ խոչընդոտները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենսդրությունը բարելավվել է հստակ սահմանումներով և նոր ներդրված հայեցակարգերով, ինչպիսիք են գների մանիպուլյացիան, տուգանքների կիրառումը որպես եկամտի տոկոս և պետական պաշտոնյաների տույժերը: Այնուամենայնիվ, ընկերությունները հավասար պայմաններ ապահովելու համար միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ջանքերը համարում են անբավարար: Նրանք նշում են, որ անհրաժեշտ են բարելավումներ այլ պետական հաստատություններում և մարմիններում, որոնք նպաստում են մրցակցությանը, ինչպիսիք են դատարանները, հարկերը և մաքսերը, պետական գնումները և իրավապահ մարմինները»,- մասնավորապես ասված է զեկույցում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago