Հայաստան

Մարտունակ թիկունք ունենալն անհրաժեշտություն է․ քննարկում

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Հայկական աշխարհազորը, պաշտպանությունը, անվտանգությունը և մարդու իրավունքները» առցանց քննարկման ժամանակ հայտնեց, որ ողջունում է Աշխարհազորի ստեղծումը և կողմ է քվեարկելու պաշտպանության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ փաթեթին։

«Մենք 2016 թվականին ունեցանք Ապրիլյան պատերազմ, որը ի ցույց դրեց, որ եթե մենք լայնամասշտաբ պատերազմի գնանք, ապա մենք շատ մարդիկ կունենանք՝ ընդգրկվողներ, ցանկություն ունեցողներ, ովքեր կցանականան լինել առաջնագծում հանուն երկրի անվտանգության և կպայքարեն։ Եվ սա բավականին քաոսային իրավիճակ ստեղծեց»,- ասաց պատգամավորը։

Վերջինիս խոսքով՝ նախկին ազատամարտիկներ, բանակում ծառայած և չծառայած անձինք, մի շարք կանայք, անմիջապես հասկանալով, թե ինչպիսի լարվածություն կարող է առաջանալ, շտապեցին առաջնագիծ։ Անմիջապես սկսվեցին մի շարք կամավոր խմբերի վերապատրաստումներ, որից հետո կամավորները պետք է մասնակցեին պաշտպանությանը։

«Իհարկե, դա տևեց մինչև հուլիս ամիսը, նաև կազմակերպվեցին թիկունքային աշխատանքներ, ավելի հմուտները եղան առաջնագծում, իսկ մյուսները՝ երկրորդ և երրորդ, բայց փորձը ցուց տվեց, որ չափազանց կարևոր է, որ մենք որպես պետություն, քանի դեռ չենք ավարտել պատերազմը, և, վերջապես, Արցախի հարցը բանակցային փուլում է։ Իսկ մենք ունենք մի թշնամի, որը բացարձակ ոչ մի արժեքներ հաշվի չի առնում, ինչպես վերջերս ցույց տվեց Տավուշում տեղի ունեցածը, մենք հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք։ Եվ պատրաստ լինենք յուրաքանչյուրս՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Եվ այն կանայք ու տղամարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն»։

Տիկին Հովսեփյանը նախագիծը համարում է ուշացած, այն պետք է միշտ լիներ, քանի որ թիկունքի ամրությունը շատ է կարևորվում ռազմական գործողությունների ժամանակ։ Մարտունակ թիկունք ունենալն առաջնահերթություն է։

Սոսի Թաթիկյանը հավելեց, որ «աշխարհազոր» նշանակում է օժանդակ ուժ, և այդ մոդելը աշխարհում շատ երկրներում կա՝ և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում։ Պաշտպանության նախարարի հետ տիկին Թաթիկյանը համամիտ է, որ նախարարությունը որոշակի մոդել չի վերցրել։ Պահեստազորում կամ ռեզերվում 50-55 տարեկան զինվորականներ են ընդգրկված՝ կախված ռանգից, աշխարհազորում կարող են ընդգրկվել ավելի մեծ տարիքով՝ 55-70 տարեկան անձինք։ Այսինքն՝ եթե մեկը եղել է նախկին զինվորական կամ ռեզերվիստ, հասել է սահմանային տարիքի, սակայն ինքը ի վիճակի է նպաստել հայրենիքի պաշտպանությանը անհրաժեշտության դեպքում։ Եվ «Աշխարհազորն» այնպիսի մարդկանց համար է, որ արդեն ունեն որոշակի նախապատրաստվածություն և փորձ։ Նրանց համար վարժանք է կազմակերպվելու, թարմացվելու է նրանց ունակությունները, զենք ոչ մեկի մոտ չի լինելու։ Զենքերը պահվելու են որոշակի զինվորական կամ ոստիկանական կետերում, և նրանց զենք տրվելու է անհրաժեշտության դեպքում։

Կանանց մասով տիկին Թաթիկյանը նկատեց, որ կանայք ակտիվ զինվորական կյանքից շատ ավելի վաղ տարիքից են գնում թոշակի քան տղամարդիկ, բայց ցանկության դեպքում կարող են ընդգրկվել Աշխարհազորի մեջ։ Նա ընդգծեց, որ ՊՆ նախարարի տեսլականում կա մի կետ, որտեղ ասված է՝ թշնամին ունի որոշակի քանակական գերակշռություն մեր հանդեպ։ «Մենք դա չենք կարող ժխտել և, թեև մենք բարձր տեխնոլոգիաներով փորձում ենք լրացնել բացը, այնուամենայնիվ կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ քանակն էլ կարող է որոշակի դեր խաղալ»։

Բանախոսի կարծիքով՝ սպասվող փոփոխությունն ավելի շատ քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ է, որը կենսական անհրաժեշտություն ունի մեզ համար, իսկ «աշխարհազոր» տերմինը ընտրվել է ժողովրդին ոգևորելու համար և ունի բարոյահոգեբանական կողմ։ «Աշխարհազոր»-ի ստեղծումը նպատակ է հետապնդում կամավորական շարժումը համակարգելու և կարևոր է ճիշտ «փաթեթավորումը», որպեսզի սխալ չընկալվի միջազգային հանրության կողմից։

Քրիստինե Հովսեփյան

 

 

 

Թիվ 1

Recent Posts

Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել

Ազգային ժողովի ութերորդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց…

5 mins ago

Ադրբեջանը ԼՂ նախկին ղեկավարներին նոր մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղադրվում է պատմամշակութային հուշարձանների…

14 mins ago

Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում…

24 mins ago

Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ…

28 mins ago

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

30 mins ago

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի…

36 mins ago