

Կառավարության այսօր ընդունած որոշումներից մեկի համաձայն, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) կտրամադրվի մոտ 27 միլիոն դրամ: Դա հիմնավորվում է դպրոց ընդունվողների էլեկտրոնային հայտագրման եւ կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման ու սպասարկման անհրաժեշտությամբ:
Հայտնի է, որ այս տարի առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը փորձնական տարբերակով կազմակերպվեց միայն Երեւանում: Հաջորդ տարվանից այդ սկզբունքը գործելու է ամբողջ հանրապետությունում: Ինչ վերաբերում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Դա ենթադրում է կրթության բոլոր մակարդակների համար, սկսած նախադպրոցականից մինչեւ բուհական եւ հետբուհական կրթության մակարդակ, ունենալ մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով կհավաքագրվի վիճակագրությունը, տեղի կունենա ուսանողների, աշակերտների շարժը, բոլոր աշխատողների մասին տեղեկատվությունը եւ այլն: Ներկայումս մենք շահագործում ենք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարագը, որի մի մասն էլ նաեւ առաջին դասարանցիների ընդունելությունն էր»։
Ավելին՝ armtimes.com
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…