ԱԺ-ում մեկնարկել է Կառավարության կողմից առաջադրված՝ ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցի քննարկումը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց Շաթիրյանի կենսագրական տվյալները:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկել է ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Խունդկարյանին առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը, իսկ Վաղարշյանին՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: