Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հայկ Մարությանը խոսել է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման հեռանկարի մասին և հայտնել, որ փորձել են ներգրավել մասնավոր ընկերությունների, որպեսզի պետության վրա այդ հոգսը չլինի․ «Բայց առաջարկած պայմանները նաև իմ կողմից գնահատվել է ոչ այդքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Եկել ենք կառավարության հետ այն համաձայնության, որ կայարանը կկառուցի պետությունը՝ իր միջոցներով: Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, որից հետո կունենանք նախագիծ, և այն կդնենք շինարարական աշխատանքների մրցույթի»:

















